Թուրքիայի զինված ուժերի անձնակազմն ու ռազմատեխնիկան, որոնք ընդգրկված են թուրք-ադրբեջանական «Անխախտ եղբայրություն-2019» մարտավարական զորավարաժություններում, ժամանել են Նախիջևան:
Ինչպես հայտնում է minval.az-ը, այս կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել:
Նշվում է, որ զորավարժություններն անցկացվելու են հունիսի 7-11-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժությունները կանցկացնեն ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան:
Զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում Ումիդ կամրջի վրա տեղի է ունեցել երկու երկրների պետական դրոշների փոխանակման հանդիսավոր արարողությունը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի համաձայն՝ մայիսի 1-3-ն Ադրբեջանում անց էին կացվել «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով մարտական կրակով համատեղ մարտավարական զորավարժությունները:
Զորավարժությունների հիմնական նպատակն էր բարձրացնել զորքերի համատեղ գործողությունների արդյունավետությունը, փորձի փոխանակումը: