Թուրքիան նոր ռազմական գործողություններ է սկսել Իրաքում քուրդ զինյալների դեմ

18.04.2022 15:14
1420

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նոր ռազմական գործողություն է սկսել Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ։

 Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, հայտնում է Tert.am-ը։ 

«Մեր զինված ուժերը սկսել են «Ճանկ» օպերացիան ահաբեկիչների դեմ՝ կանխելու ահաբեկչական հարձակումները մեր ժողովրդի և անվտանգության ուժերի դեմ հյուսիսային Իրաքից և ապահովելու մեր անվտանգությունը»,- նրա խոսքերն է մեջբերում Anadolu լրատվական գործակալությունը։

Աքարը հավելել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը հաջողությամբ գրոհել են ապաստարանները, բունկերը, քարանձավները, թունելները, զինամթերքի պահեստները և PKK-ի շտաբը։ Գործակալության տվյալներով՝ գործողությանը մասնակցում են նաև հատուկ նշանակության ստորաբաժանումները։

Միաժամանակ նշվում է, որ թուրք զինվորականների միակ նպատակը «ահաբեկիչների» ոչնչացումն է։ Անկարան PKK-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն և ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը։ Թուրքիայի զինված ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում Իրաքում այն օբյեկտներին, որտեղ այս կազմակերպությունն ունի ճամբարներ, ապաստարաններ, հրամանատարական կետեր և զենքի պահեստներ։ Նման անդրսահմանային գործողությունների համար զինվորականներին սանկցիա է տալիս խորհրդարանը, որը վերջին տարիներին երկարաձգել է մեկ տարով տրված համապատասխան մանդատը։ Բաղդադն իր հերթին դատապարտում է թուրք զինվորականների գործողությունները՝ դրանք համարելով Իրաքի ինքնիշխանության խախտում։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34