Ուսուցչի ծանրաբեռնվածության մասին

19.05.2019 14:53
1502

Վերջին շրջանում ուսուցիչների համար երկու լավ նորություն եղավ։ Նախ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է։ Իսկ անցած շաբաթ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ նախատեսվում է ուսուցչի դրույքի նվազեցում։ Նշեմ, որ ներկայումս Հայաստանում ուսուցչի մեկ դրույքը շաբաթական 22 ժամ է։

Ըստ միջազգային տվյալների, ուսուցիչները միջինում շաբաթական դասավանդում են 19.3 ժամ։ Ամենաշատը ծանրաբեռնված են Բրազիլիայի ուսուցիչները, ովքեր միջինում շաբաթական դասավանդում են շուրջ 27 ժամ։ Ամենաքիչը դասավանդում են Նորվեգիայի ուսուցիչները։ Այս երկրում միջինում ուսուցիչները դասավանդում են 15 ժամ։ Թեև ուսուցչի մեկ դրույքը շաբաթական 22 ժամ է, բայց Հայաստանի ուսուցիչների զգալի մասն ունի ավելի քիչ ծանրաբեռնվածություն։

Ըստ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տվյալների՝ 2018 թվականին Հայաստանի 1126 ուսուցիչներ ունեն մինչև 0.25 դրույք ծանրաբեռնվածություն, այսինքն՝ նրանք դասավանդում են շաբաթական 6 ժամից պակաս։ Եվս 3801 ուսուցիչ շաբաթական դասավանդում է 0.25-0.5 դրույք։ 7782 ուսուցիչ էլ դասավանդում է 0.5-075 դրույք ծանրաբեռնվածությամբ։ Ունենք 431 ուսուցիչ, ովքեր ունեն 1.5 դրույք և ավելի ծանրաբեռնվածություն, այսինքն՝ 33 ժամից ավելի։

Հայաստանում ուսուցչի աշխատանքի դրույքաչափը փոխվեց շուրջ 20 տարի առաջ։ Նախկինում Հայաստանում 1 դրույք ունեցող ուսուցիչները դասավանդում էին շաբաթական 18 ժամ։ Այդ տարիներին ուսուցիչների աշխատավարձը չափազանց ցածր էր։ Ուսուցիչները ստանում էին ամսական 4-6 հազար դրամ աշխատավարձ։ ‘

Ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու նպատակով մշակվեցին մի շարք մեխանիզմներ, որոնցից մեկն էլ դրույքաչափը 18-ից 22 ժամ դարձնելն էր։ Իրականում դրույքաչափի փոփոխությունը ֆինանսական խնդիր է։ Բարձրացնելով դրույքաչափը՝ նախարարությունը կարողացավ բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը։

Հիմա, երբ նախարարությունը ցանկանում է դրույքաչափն իջեցնել, ապա պետք է լրացուցիչ ֆինանսավորում տա դպրոցներին, որպեսզի ուսուցչի աշխատավարձը չիջնի։ Իհարկե, շաբաթական 22 ժամ դասավանդելը շատ դժվար է։ Կան հետազոտություններ այն մասին, որ դասավանդելը շատ մեծ էներգիա է տանում և անհամեմատելի է գրասենյակային աշխատանքի հետ։

Եթե այս ամենին գումարենք նաև գրավորների ստուգումը, դասերի պատրաստումը, տարբեր մատյաններ և հաշվետվություններ լրացնելը, ապա ուսուցչի աշխատանքը համարվում է բավականին ծանրաբեռնված։ Ճիշտ է, ամբողջական դրույքով աշխատող ուսուցիչները ժամը 2-3-ի սահմաններում գնում են տուն, բայց իրականում նրանք պակաս հոգնած չեն, քան մինչև ժամը 6-ը գրասենյակային աշխատանք կատարողները։

Իմ կարծիքով՝ ուսուցչի աշխատանքի գլխավոր խնդիրը ոչ շաբաթական ծանրաբեռնվածությունն է, ոչ էլ դասարանում աշակերտների թիվը։ Գլխավոր խնդիրն աշխատավարձի ցածր լինելն է և ուսուցիչների նկատմամբ հանրային բացասական վերաբերմունքը։ Եթե ուսուցչի աշխատավարձը ցածր է, ապա դժվար թե շաբաթական 18 ժամ պարապող ուսուցիչն ավելի լավ աշխատի։

Հակառակը, երբ աշխատավարձը ցածր է, ուսուցիչը ձգտում է ավելի շատ ժամեր ունենալ, որպեսզի ավելի շատ գումար ստանա։ Շատ դպրոցներում օգոստոս ամսին լուրջ վեճեր են ընթանում դասաժամերի բաշխման շուրջ։ Բոլորն ուզում են շատ ժամ ունենալ։

Հիմա, եթե նախարարությունը ծանրաբեռնվածությունը 22 ժամից իջեցնի 18 ժամ, դա չի նշանակի, որ 22 ժամ պարապող ուսուցիչը ցանկանալու է 18 ժամ պարապել, որպեսզի ավելի թեթև ռեժիմով աշխատի։ Նա շարունակելու է 22 ժամ պարապել։ Պարզապես բարձրանալու է նրա աշխատավարձը։ Այստեղ շատ ավելի կարևոր է, թե ինչքան է պետությունը վճարում մեկ դասաժամի դիմաց, քան այն, թե քանի ժամ է պարապում ուսուցիչը:

Լուրջ խնդիր է նաև ուսուցիչների նկատմամբ վերաբերմունքը։ Եթե բոլորը քննադատում են ուսուցիչներին, ապա դժվար թե 1-2 ժամ պակաս պարապելն իրավիճակ փոխի։ Վերջերս խոսում էի հունգարացի ուսանողներիս հետ, ովքեր պատրաստվում են ուսուցիչ դառնալ։ Նրանք նշում էին, որ Հունգարիայում ուսուցիչների շատ թափուր տեղեր կան, քանի որ այնքան քննադատեցին ուսուցիչներին, որ երիտասարդները չեն ցանկանում ցածր աշխատավարձ ստանալուց բացի՝ նաև հանրային պարսավանքի ներքո աշխատել։ Հունգարացի ուսանողներս առաջարկում էին զերծ մնալ նույն սխալը Հայաստանում թույլ տալուց։

Ուսուցիչներին պետք է բարձր աշխատավարձ, որպեսզի նրանք իրենց ամբողջ էներգիան կարողանան տալ դասավանդմանը և մտածեն միայն դասավանդելու մասին։ Այսօր աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ուսուցիչները բազում հարակից աշխատանքներ են կատարում։

Օրինակ՝ Հայաստանում ուսուցիչների զգալի մասը դասերից հետո աշխատում է՝ որպես կրկնուսույց, դասապատրաստող։ Ընդ որում, նրանք շատ ավելի բարձր եկամուտ են ստանում՝ որպես կրկնուսույց կամ դասապատրաստող աշխատելով, քան ուսուցչի աշխատավարձն է։ Սա նշանակում է, որ ուսուցիչը պետք է դպրոցում իր էներգիան խնայի, որպեսզի դասերից հետո ի վիճակի լինի այլ աշխատանք կատարել։

Սա է պատճառը, որ աշխարհում խոսում են այն մասին, որ ուսուցչի աշխատանքը դառնում է ոչ պրոֆեսիոնալ։ Եթե դպրոցում դասավանդելը ուսուցչի 2-3 աշխատանքներից մեկն է, ապա նա ավելի քիչ ուշադրություն ու ջանք է դնում դասավանդման գործի վրա։ Այսօր բազմաթիվ ուսուցիչներ դժկամությամբ են մասնակցում տարբեր վերապատրաստումների, սեմինարների, քննարկումների, քանի որ նրանք ժամ առաջ ցանկանում են տուն գնալ, որպեսզի զբաղվեն այլ աշխատանքներով։

Իհարկե, շատ լավ կլինի, եթե ուսուցչի շաբաթական ծանրաբեռնվածությունը նվազեցվի։ Դա կնշանակի, որ սեպտեմբերին, աշխատավարձի բարձրացումից զատ, ուսուցիչները կստանան աշխատավարձի ևս մեկ լրացուցիչ բարձրացում։ Այս որոշումը հատկապես կարևոր կլինի այն ուսուցիչների համար, ովքեր դասավանդում են շաբաթական 10 ժամ և չեն օգտվում ապահովագրական փաթեթից։ Պարզապես արձանագրենք, որ այս որոշման արդյունքում՝ ուսուցիչները ոչ թե ավելի քիչ են աշխատելու, այլ ավելի շատ են ստանալու նույն աշխատանքի դիմաց։

168.am

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

14.07.2026 11:46