Վահե Հակոբյանն իրեն ֆիզարձակուրդում գտնվող կնոջ տեղ է դրել

01.11.2017 10:29
1941

Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանը հոկտեմբերի 25-ին հարցազրույց է տվել «Ժողովուրդ» թերթին, որը (նաեւ տեսագրված տարբերակը) շարունակում է մնալ սյունիքյան հանրության ուշադրության կենտրոնում:


Ըստ Սամվել Հարությունյանի՝ «Ես գտնում եմ, որ Վահե Հակոբյանը կիսատ-պռատություն է պարզապես: Անցած մեկ տարում նա խայտառակ ընթացք է ունեցել: Մեկ տարվա ընթացքում կիսով չափ արձակուրդում է եղել, մարզպետարան աշխատանքի չի ներկայացել: Ֆիզարձակուրդ գնացող կինը մոտավորապես այդքան է գնում: Դա նշանակում է, որ նա ֆիզարձակուրդ գնացող կնոջ տեղ է իրեն դրել: Վարչապետն ասում է՝ ես պարտադրել եմ, որ բոլոր նախարարները շաբաթ օրն աշխատեն, բայց մրազպետն աշխատանքի ընդհանրապես չի գալիս, հիմա էլ պարզվում է՝ ուղղաթիռով է գալիս: Ոչ մի մարզպետ երբեւէ իրեն թույլ չի տվել նման շռայլություն: Մեկն ասում է՝ դա արժե մոտավորապես 800 հազար դրամ, իսկ մեկ այլ քաջատեղյակ անձ նշեց, թե 1 մլն 250 հազար դրամ է: Համոզված եմ, որ ինքը չի կառավարում Սյունիքը: Ղեկավարում է Էլիզաբեթ անունով մեկը, ով նաեւ մարզպետի կինն է: Եվ մարզպետին այնքան չեն վստահում, որ Միլենա անունով մի աղջկա ուղարկել են մարզպետարան՝ օգնականի կարգավիճակով, եւ նա այնտեղ ցուցումներ է տալիս»:


Սամվել Հարությունյանն անդրադարձել է նաեւ Ազգային անվտանգության ծառայության Գորիսի տարածաշրջանի նախկին պետ Վահիկ Սաֆարյանին, ով, թեեւ պաշտոն չունի, բայց Գորիսում հանդես է գալիս իբրեւ Սյունիքի մարզպետի խորհրդական Գորիսի եւ Սիսիանի հարցերով: Նա Գորիսում կասկածելի գործունեություն է իրականացնում եւ չի բացառվում, որ նախկին պաշտոնի բերումով ունեցած գաղտնիքներն այսօր ծառայեցնում է մարզպետի ընդդիմախոսներին վարկաբեկելու, Գորիսի նախընտրական գործերին միջամտելու նպատակով:

Սեփ. լրատվ.

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12