Վախճանվել է ճանաչված ռենտգենաբան Միքայել Կարապետյանը

04.05.2018 15:52
2251

Երկրային կյանքին հրաժեշտ է տվել մեծ համբավ ունեցող ռենտգենաբան եւ Գորիսում ու նրա սահմաններից դուրս հարգված անձնավորություն Միքայել Կարապետյանը:

Ծնվել է 1934-ին Խնձորեսկում: 1954-ին ընդունվել է Երեւանի բժշկական ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետը: Բուհն ավարտելուց հետո 1960-ին երիտասարդ մանկաբույժը վերադառնում է հայրենի քաղաք, բայց մասնագիտությամբ տեղ չլինելու պատճառով որպես թերապեւտ-բժիշկ երկու տարի աշխատել է Խնձորեսկում: 1960-ին ամուսնացել է  Արզումանյան Մայուրայի հետ, հետագայում անվանի մանկավարժ, ունեցել են դուստր եւ որդի:

Խնձորեսկում երկու տարի աշխատելուց հետո Մ. Կարապետյանը նորից Գորիսում էր: Նորից մանկաբույժի տեղ չկար, միայն ռենտգենաբանի տեղն էր թափուր, եւ յոթնամսյա վերապատրաստման դասընթացներ անցնելուց հետո դարձել է ճանաչված ռենտգենաբան: Նրա ախտորոշումներից ոչ մեկը մայրաքաղաքի մասնագիտացված բուժհիմնարկներում չիժխտվել կամ վերաորակավորվել:

1983 թվականին  հանրապետության առողջապահության նախարարության ռենտգենաբանության խորհուրդը նրան շնորհել է բարձր կարգի ռենտգենաբան բժշկի կոչում, որը նրա արհեստավարժ աշխատանքի յուրահատուկ գտնահատականն էր: Միքայել Կարապետյան բժշկի դերակատարումը կարեւորվեց հատկապես Արցախյան պատերազմի տարիներին: Մարտական գործողությունների ընթացքում Գորիսի բժշկական կենտրոնը փաստորեն զինվորական հոսպիտալի էր վերածվել: Տասնյակ վիրավորներ են անցել բժիշկ Կարապետյանի ռենտգեն կաբինետով: Նրա կատարածը դուրս էր աշխատանքային պարտականությունների շրջանակից, որն աննկատ չէր կարող մնալ:

1999թ. մայիսի 25-ին Սպարապետ Վազգեն Սարգսյանը նրան պարգեւատրեց 1992-1994թթ. «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, իսկ 2010թ. հունվարին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով բժիշկն արժանացավ «Մարտական ծառայության համար» մեդալի:

Պարգեւը՝ պարգեւ, բայց միայն եզակիներին է  հաջողվում հասարակության կողմից համընդհանուր ճանաչման եւ նման հարգանքի արժանանալ, ու այդ եզակիներից մեկը բժիշկ Կարապետյանն էր, ում, որպես հարգանքի նշան, ժողովուրդը կոչել է ռենտգենոլոգ, ինչը ժողովրդական վարպետ պատվանվան հոմանիշ է:

Լույս իջնի գերեզմանիդ, մեծարգո բժիշկ:

ՄԻ ԽՈՒՄԲ ԸՆԿԵՐՆԵՐ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40