Վախենում եմ՝ պատմությունը կրկնվի, ու Սյունիքի դարպասը ներսից բացեն թշնшմու առաջ․ խնածախցի

22.04.2025 14:21
2012

Ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը ևս Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Ադրբեջանցիներն իրենց դիրքերից կրակել են գյուղերի ուղղությամբ։ Ի տարբերություն մյուս մարզերի՝ Սյունիքում նախորդ օրերի պես կրակոցներն ինտենսիվ են եղել։ Չնայած մեր պաշտպանության գերատեսչությունն ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել նախորդ գիշերվա ընթացքում Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, Բաքվի համանուն գերատեսչությունից առ այս պահը որևէ արձագանք չկա։ 

«Մոռացեք, որ Բաքուն ընդունելու է իր մեղքը, մոռացեք, որ Նիկոլ Փաշինյանը բացի այդ կոչերից որևէ այլ գործողության է դիմելու, եթե անգամ գան մտնեն գյուղ, մեզ մորթեն՝ մեզ է մեղադրելու, Արցախի օրինակը վկա։ Ինքը հանձնել է, հետո էլ մեղադրում է, թե՝ «մնայիք, պահեիք»։ Նույնը մեզ հետ է կատարվելու»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Խնածախի բնակիչը։ 

Գիշերը նույն ժամին ու նույն ինտենսիվությամբ կրակել են գյուղի ուղղությամբ։ Մեր զրուցակցի հավաստմամբ՝ կիրառել են «ՊԿ» և «ԴՇԿ» գնդացիրներ։ 

«Նիկոլին, Պապիկյանին ու Ալեն Սիմոնյանին հրավիրում եմ Խնածախ, թող գան երեկոյան ժամը 10-ին, մնան մինչև լուսաբաց, համոզված եմ՝ էլ մեծ-մեծ չեն խոսի։ Դրանք երկիր պահող չեն, դրանք երկիր հանձնող են։ Վախենում եմ` պատմությունը կրկնվի, ու Սյունիքի դարպասը ներսից բացեն թշնամու առաջ»։

Խնածախը, որ Սյունիքի ամենաապահով ու կայուն զարգացող գյուղերից մեկն է եղել, այժմ անվտանգային լուրջ աղետի առաջ է կանգնել։ Բնակելի տներից օդային ուղիղ գծով մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանցիներն օրեցօր մեծացնում են զինատեսակի տրամաչափը, ահաբեկում բնակիչներին։ 

«Հովիվներին ադրբեջանցիները հայհոյել են, սպառնացել, որ իրենց անասունները հեռու տանեն, հակառակ դեպքում՝ կկրակեն։ Հիմա, ով ինչ անասուն ունի, վաճառել է։ Շատերը տեղափոխվում են Գորիս, մի մասը՝ Երևան։ Գյուղում արտագաղթ է»,- հավելեց մեր զրուցակիցը։

mediahub.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22