Վալերիկ Քոչարյան. «2017-ին բոլորին ցանկանում եմ անփորձանք ծառայություն»

23.12.2016 11:19
3294

Հարցազրույց ՀՀ զինված ուժերի չորրորդ բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերիկ Քոչարյանի հետ


- Պարոն գնդապետ, ի՞նչով նշանավորվեց 2016 թվականը հայոց ազգային բանակի համար ընդհանրապես եւ Ձեր հրամանատարության ներքո գտնվող կորպուսի համար մասնավորապես:

- 2016-ը ՀՀ զինված ուժերում նշանավորվեց նրանով, որ մենք մի քանի քայլ առաջ գնացինք բանակի մարտունակության բարձրացման գործում: Կարեւորն այն է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ զինված ուժերը եւս մի անգամ ապացուցեցին, որ ի զորու են կատարել իրենց առջեւ դրված մարտական առաջադրանքները. այսինքն՝ ապահովել հայրենի եզերքի պաշտպանությունը, անհրաժեշտության դեպքում կանգնեցնել հակառակորդին եւ ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը: Կարեւոր իրադարձությունը դա եմ համարում անցնող տարում, որ փառքով կատարեցին ՀՀ զինված ուժերի մարտիկները, ինչու չէ, նաեւ երկրապահ կամավորական այն տղաները, ովքեր արագ արձագանքեցին մարտադաշտ մեկնելու կոչին՝ վերստին հաստատելով օրհասական ժամին մեր ազգի միասնությունը, հաստատակամությունը. արհավիրքի դեմ միահամուռ կանգնելու պատրաստակամությունը: Եվ դա էր երաշխիքը, որ հակառակորդն ավելի ագրեսիվ գործողությունների չդիմեց:

Իսկ ինչ վերաբերում է իմ հրամանատարության ներքո գտնվող զորամիավորմանը, 2016-ին լայնածավալ աշխատանք ենք կատարել հանրապետության Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի սահմանների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ հնարավորություն տալով մեր համաքաղաքացիներին հայրենի բնօրրանում խաղաղ կյանքով ապրել, զբաղվել հանրօգուտ աշխատանքով: Եվ, բնականաբար, աշխատանքներ ենք տարել՝ բարձրացնելու զինվորների մարտունակությունը:

- Ինչպիսի՞ն է օպերատիվ վիճակը հայ-ադրբեջանական շփման գծի նախիջեւանյան հատվածում, որի պաշտպանությունը վստահված է Ձեր զորամիավորման հրամանատարներին եւ զինվորներին:

- Օպերատիվ վիճակը վերահսկվում է մեր կողմից: Հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր իմ անձնակազմի կողմից վերահսկվող տարածքներում չեն գրանցվել, զորքերի մարտունակությունը պատշաճ մակարդակի վրա է, որը թույլ է տալիս, որպես հրամանատար, զեկուցել, որ չորրորդ բանակային կորպուսի զորամասերը մարտունակ են եւ պատրաստ են կատարելու իրենց առջեւ դրված խնդիրները: Կարծում եմ՝ բոլորս համոզված ենք, որ սահմանը հուսալիորեն հսկվում եւ ամուր պաշտպանված է:

- Երբեմն ավագ սերնդի ներկայացուցիչները քննադատում են կրտսերներին, մեղադրում նրանց հայրենասիրության պակասի մեջ, բայց ապրիլյան պատերազմը, ինչպես երեւաց, հակառակն ապացուցեց: 18-20-ամյա երիտասարդները ոչ միայն հետ մղեցին հակառակորդի լայնածավալ գրոհը, որ ուղեկցվեց նաեւ մարտական նորագույն տեխնիկայի կիրառմամբ, այլեւ ստիպեցին հակառակորդին հետ կանգնել ագրեսիվ նկրտումներից:

- Բոլոր ժամանակներում ավագները թերահավատորեն են վերաբերվում կրտսեր սերնդին, մեր պապերը միշտ կրկնում էին, որ իրենք հաղթել են Մեծ հայրենականում, բայց տարակուսում էին, որ Աստված մի արասցե, եթե մի պատերազմ լինի, ով պիտի զենք բռնի: Քավ լիցի, այսօր այդ մասին չենք մտածում, քանզի բազմիցս ապացուցվեց, ոչ միայն ապրիլյան գործողությունների, այլեւ Արցախյան պատերազմի ժամանակ, հայ զինվորն ամուր կանգնել է մարտական դիրքում, կատարել իր առջեւ դրված խնդիրը: Այս վերջին կռվում էլ ժամկետային զինվորն ապացուցեց, որ իրեն կարելի է վստահել: Վկան՝ ապրիլյան պատերազմի ժամանակագրությունը, որը եւս մի անգամ հաստատեց, որ զինվորների բարոյահոգեբանական պատրաստականությունը բարձր մակարդակի վրա է, եւ բոլորը դույզն-ինչ կասկածի նշույլ չպիտի ունենան եւ համոզված լինեն, որ երիտասարդները պատրաստ են կատարելու մարտական առաջադրանքները: Ճիշտ է, ապրիլյան պատերազմի ժամանակ կամավորները, աշխարհազորայիները դիրքեր շտապեցին՝ կանգնելու երիտասարդ զինվորի կողքին, բայց, կարծում եմ, արդեն ժամկետային զինվորներն իրենց խնդիրը կատարել էին: Մնացյալն արդեն բարոյահոգեբանական մթնոլորտի բարձրացմանը, կրտսեր ընկերների կողքին կանգնելուն էր առնչվում:

- Ձեր հրամանատարության ներքո գտնվող զորամիավորումում ի՞նչ է արվում բանակ-հասարակություն կապը սերտացնելու, բանակի հանդեպ վստահությունն ամրապնդելու գործում:

- Բանակի հանդեպ վստահությունն ամրապնդելու համար ոչ մի բան պետք չէ անել, պարզապես պետք է ծառայել հայրենիքին, ինչպես հարկն է, երբեք առիթներ չստեղծել, որ ժողովուրդը փոքր-ինչ կասկածի զինվորի մարտունակության, բանակի հզորության եւ այն խնդիրների առնչությամբ, որ դրված են բանակի առջեւ՝ ապահովել ժողովրդի անվտանգությունը, մեր երկրի անկախությունը, իր հայրենի հողի վրա ստեղծելու, արարելու նրա ցանկությանը: Պարզապես պիտի ծառայել, ինչպես նախատեսված է սահմանադրությամբ ու զինվորական կանոնագրքով:

- Նախորդ հարցը պատահականորեն չի տրվել: Բանակը եթե չզգա, որ իր թիկունքում ժողովուրդ կա, կբարոյազրկվի, այլապես ո՞ւմ է նա պաշտպանում: Իսկ եթե բանակի ներկայությունը չլինի սահմանում, ժողովուրդը կուլ կգնա թշնամուն: Փոխադարձաբար կապված են իրար, մեկը մյուսից անջատ հնարավոր չէ պատկերացնել:

- Ոչ մի պետության մեջ բանակն առանց ժողովրդի չի կարող լինել, քանզի այն կոչված է ժողովրդին պաշտպանելու թշնամու ոտնձգությունից: Բանակի թիկունքում կանգնած է ժողովուրդը: Նրանից առաջ սահմանին կանգնած է բանակը, այդ կապը պիտի ամուր լինի, վստահությունը պիտի փոխադարձ լինի, որ երկուստեք իրենց վերապահված գործառույթները կատարեն: Այսօր ծավալուն աշխատանքներ են կատարվում, բավականին լուրջ միջոցառումներ են կազմակերպվում, որ առավել սերտ լինի բանակ-հասարակություն-ազգ եռամիասնությունը, առանց որի ոչ մի նպատակ չի կենսագործվի: Որ ժողովուրդը վստահ լինի իր վաղվա օրվա հանդեպ, կառչի իր հողից, իր երկրից: Ուրախ եմ, որ շինական թե աշխատավոր կանգնած են բանակի թիկունքին: Կարող եմ նշել նաեւ կազմակերպությունների անուններ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերություն (գլխավոր տնօրեն՝ Մհեր Պոլոսկով), «Մեղրու ճանապարհների շինարարություն եւ շահագործում ձեռնարկություն» ՍՊ ընկերություն (տնօրեն՝ Ազատ Գասպարյան), Մեղրու քաղաքապետարան (համայնքապետ՝ Մխիթար Զաքարյան): Այս օժանդակությունն անչափ ոգեւորում է զինվորականությանը:

- 2017 թվականի նախաշեմին ենք, նախեւառաջ, ի՞նչ կմաղթեք զինվորների ծնողներին, մտերիմներին, ի վերջո հրամանատարն էլ ժամկետային զինվորի ծնողն է:

- Բնականաբար, ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող յուրաքանչյուր հրամանատար ինքն էլ ծնող է, պիտի զինվորի հանդեպ ցուցաբերի հոգսատարություն, միեւնույն ժամանակ լինի պահանջկոտ: Երկրորդ՝ հայերս ինչ-որ առումով եզակի ազգ ենք՝ եւ հայրենապաշտ ենք, եւ զավակապաշտ, բնականաբար, այդ ամենը հոսում է հայի երակներով: Յուրաքանչյուր ծնող, ազգային բանակ ուղարկելով իր որդուն, ակնկալում է մի բան. նախ՝ լինի խաղաղություն, երկրորդ՝ իր զավակն ավելի առնականացած, տղամարդ դարձած վերադառնա իր ընտանիքի գիրկը: Անչափ ուզում եմ, որ զինվորների ծնողների այդ ցանկությունն իրականանա, զինվոր որդու հետ կապված սպասելիքներն արդարանան: Յուրաքանչյուր ծնող դիմավորի իր որդուն, մյուս հաճելի իրադարձությունները հետո կլինեն՝ ուսում, ամուսնություն, զավակներ եւ այլն: Բոլոր հրամանատարների խնդիրն է պայմաններ ստեղծել, որ ժամկետային զինծառայողները, կատարելով սահմանադրական պարտքը, ողջ-առողջ վերադառնան հայրենի օջախները:

- Եվ, ի վերջո, Ամանորի ու Սուրբ ծննդի առիթով ի՞նչ կմաղթեք հրամանատարներին, զինվորներին, հատկապես նրանց, ովքեր Ամանորի գիշերը մարտական հերթապահության են լինում խրամատում:

- Ամանորի գիշերը բոլոր հրամանատարներս, բնականաբար, խրամատում ենք լինելու, զինվորների կողքին, որտեղ առաջինն ենք շնորհավորելու նրանց Նոր տարվա առթիվ, անդրանիկ մաղթանքները փոխանցելու նրանց, իսկ ընդհանրապես իմ հրամանատարներին եւ զինվորներին կցանկանամ՝ նախեւառաջ խաղաղություն, մարտական խնդիրների կատարման գործում՝ հաջողություններ, որ 2017-ին մի քանի քայլով բարձրանա բոլոր ստորաբաժանումների մարտունակությունը: Յուրաքանչյուր զինվոր իր տան ճրագն է, հույսն ու ապավենը, ուստի ցանկանում եմ ոչ մեկի գլխից մի մազ անգամ չպակասի, մի խոսքով՝ բոլորին անփորձանք ծառայություն:

Զրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10