Վարչապետի որոշմամբ՝ ՍԱՏՄ ղեկավարը գործուղվել է մարզեր

24.06.2020 10:49
1209

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեորգի Ավետիսյանին Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզեր գործուղելու մասին որոշում է ստորագրել.

« Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1․Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2020 թվականի հունիսի 25-26-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի (քաղաք՝ Գավառ) և Հայաստանի Հանրապետության Սյունիքի (քաղաք՝ Գորիս) մարզեր, իսկ հունիսի 29-30-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի (քաղաք՝ Իջևան) և Հայաստանի Հանրապետության Լոռու (քաղաք՝ Տաշիր) մարզեր՝ նոր կառուցված սպանդանոցների բացման և գործարկման արարողություններին մասնակցելու, այդ գործընթացը այլ տնտեսվարողների և հասարակության համար թափանցիկ և տեսանելի դարձնելու նպատակով:
2․Գեորգի Ավետիսյանի` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզեր գործուղման օրապահիկի և գիշերակացի (հունիսի 25-ին՝ Գավառում, հունիսի 29-ին՝ Իջևանում) ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N1919-Ն որոշմամբ հաստատված 1213 ծրագրի 11007 «Սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողության իրականացման ծառայություններ» միջոցառման գծով նախատեսված միջոցների հաշվին:
3․Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզեր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40