Վարդան Մամիկոնյանի գերեզմանի հետքերով

29.06.2017 11:57
6430

«Երկիր եւ մշակույթ» համազգային կազմակերպության նախաձեռնությամբ Անգեղակոթ գյուղում տեղի ունեցավ բաց քննարկում՝ նվիրված Վարդան Մամիկոնյանի գերեզմանի տեղորոշման խնդրին: Քննարկման առարկա էր Անգեղակոթի սուրբ Վարդան Զորավոր եկեղեցին, որտեղ, ըստ ավանդության եւ անվանի գիտնական Մորուս Հասրաթյանի հետազոտության, ամփոփված է հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի աճյունը:

Այդ կնճռոտ հարցին փորձել է պատասխանել Մորուս Հասրաթյանը՝ իր տեսակետը շարադրելով «Որտե՞ղ է թաղված Վարդան Մամիկոնյանը» հոդվածում: Ինչեւէ, քննարկման նպատակն էր մեկտեղել խնդրի շուրջ եղած կարծիքները, վերլուծել շոշափվող թեմայի համատեքստում Սուրբ Վարդան Զորավոր եկեղեցու դերը եւ շրջակայքի հնագիտական ներուժը, նախատեսվող հետազոտությունների արդիականությունը: Քննարկմանը մասնակցում էին պատմաբաններ, հնագետներ, աղբյուրագետներ, ճարտարապետներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Մինչեւ քննարկումը սկսվելը, նրանք եղան սուրբ Վարդան Զորավոր եկեղեցում, Վասակ Սյունու ենթադրյալ գերեզմանում:

Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետ, «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության Հայաստանի կառույցի ղեկավար Ստեփան Նալբանդյանը միջոցառման ներածական խոսքում նշեց, որ քննարկման հիմքում Մորուս Հասրաթյանի առաջ քաշած գիտական վարկածն է, հրապարակի վրա այլ բան չկա, մյուսներն ավանդապատումների մակարդակով զրույցներ են անում Վարդան Մամիկոնյանի գերեզմանի տեղի վերաբերյալ: Նախքան քննարկումը սկսվելը, պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը ներկայացրեց Անգեղակոթի պատմաճարտարապետական հուշարձանները, նաեւ տեղեկություններ հայտնեց սուրբ Վարդան Զորավոր եկեղեցու մասին:

«Մորուս Հասրաթյանի գիտական վարկածը, Անգեղակոթի սուրբ Վարդան Զորավոր եկեղեցու եւ պահպանված հուշակոթողների դերն ու կարեւորությունը Վարդան Մամիկոնյանի գերեզմանի տեղորոշման համատեքստում», - այսպես էր կոչվում հնագետ, ՀՀ ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Տիգրան Ալեքսանյանի զեկուցումը: Բանախոսը, անդրադառնալով Վարդան Մամիկոնյանի գերեզմանի տեղորոշման խնդրին, նշեց, որ դրանով մանրամասն զբաղվել է Մորուս Հասրաթյանը, ում կարծիքով նշանավոր զորավարը կարող էր թաղված լինել Անգեղակոթի սուրբ Վարդան Զորավոր եկեղեցում՝ վաղմիջնադարյան Սյունիքի հոգեւոր եւ քաղաքական կենտրոն Շաղատի հարեւանությամբ: Այս նպատակով գիտնականը մանրամասն քննություն է առել Վարդանանց պատերազմին վերաբերող մատենագրական տվյալները, քննվող ժամանակաշրջանի քաղաքական իրադրությունը, հայոց զորքերի շարժը եւ դրանց հնարավոր ուղիները, նահատակված սպարապետի մարմինը Անգեղակոթում հուղարկավորելու շարժառիթները եւ այլն: Կատարված հետազոտություններն առավել փաստարկված լինելու նպատակով 1960-ական թվականներին Մորուս Հասրաթյանը նաեւ կարճատեւ պեղումներ է իրականացրել խնդրո առարկա հնավայրում: Բանախոսի կարծիքով՝ պատմիչների լռությունը, ինչպես նաեւ պատմական Հայաստանի տարածքում պահպանված եւ սուրբ Վարդանի անվան հետ կապվող մի շարք հուշարձանները պատճառ են դարձել նրա գերեզմանի տեղորոշման հարցում առկա տարաձայնությունների համար: Պեղումների շնորհիվ հայտնաբերվել են վաղմիջնարադյան Հայաստանում տարածված հուշակոթող-մահարձանի մնացորդներ, որոնց մասին իր զեկուցման մեջ խոսեց հնագետ Արման Նալբանդյանը:

Խնդրո առարկային առնչվող իրենց կարծիքը հայտնեցին քննարկման ներկա հնագետներն ու ճարտարապետները: Աղբյուրագետ Ալեքսան Հակոբյանը մանրամասն ներկայացրեց Ավարայրի ճակատամարտի ընթացքը:

- Պեղումներ պիտի կատարվեն, կգտնվե՞ն Վարդան Զորավարի մասունքները, թե՞ ոչ, մեծ ողբերգություն չէ, կարեւորն այն է, որ կվերականգնվի պատմական հուշարձանը՝ Սուրբ Վարդան Զորավոր եկեղեցին, կբարեկարգվի ճանապարհը: Մենք ողջունում ենք ծրագիրը եւ մեր ուժերի սահմաններում պիտի օժանդակենք, որ այն իրականանա, - ասաց նախիջեւանագետ Արգամ Այվազյանը:

Մասնավորապես այն միտքը հայտնվեց, որ սուրբ Վարդան Զորավոր եկեղեցին խիստ վտանգված ճարտարապետական կառույց է՝ կարոտ լուրջ վերանորոգման, հատկապես՝ տանիքը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08