Վարպե՛տ, քեզ երբեք բացակա չենք դնի…

18.04.2018 15:18
1551

Այսօր հայ նորագույն գրականության հանճարեղ ներկայացուցիչ, բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է։

Կոմիտասի անվան պանթեոնում հավաքվել էին բազմաթիվ սահյանասերներ։ Համո Սահյանի շիրմին ծաղկեդրման եւ հարգանքի տուրքի արարողություն տեղի ունեցավ, որից հետո գրականագետները, աշակերտները եւ սահյանասերները բանաստեղծություններ արտասանեցին, դիպվածներ հիշեցին Սահյանի կյանքից․ օդը լի էր սահյանական շնչով։

Սահյանի ժամանակակիցներից մեկը՝ բանաստեղծ Վահագն Դավթյանը, խոսելով Սահյանի մասին, ասել է․ «Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը` Համո Սահյանը:

Ոչ, սոսկ բնանկարներ չէ,որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն...»։

Սահյանն, իսկապես, անջնջելի հետք թողեց հայ գրականության մեջ։

«Սիսական» հայրենակցական միության նախագահ Ֆելիքս Պողոսյանը HayNews.am-ի հետ զրույցում նշեց՝ «Իհարկե, գրանակագետ չեմ, բայց սիրում եմ պոեզիա եւ հատկապես հայ գրականություն։

Պաշտում եմ Իսահակյանին, Թումանյանին, Չարենցին, Սեւակին, բայց ինձ համար, երեւի թե, Սահյանն ավելի հոգեհարազատ է, քանի որ այդ ձորերը, քարափները ես էլ եմ մանկուց տեսել, այնտեղ եմ ծնվել, մեծացել։ Թվում է՝ Սահյանի խոսքը պարզ է, բայց միաժամանակ այնքան խորունկ, գեղեցիկ, իմաստալից ու վեհ։ Սահյանի մասին խոսելիս միշտ ասում եմ՝ վարպե՛տ, մենք քեզ երբե՛ք բացակա չենք դնի։ Թեկուզ գնաս, մենք քեզ երբեք բաց չենք թողնի»,- ասաց Ֆելիքս Պողոսյանը։

Մեր թղթակիցը զրուցեց նաեւ Լյովա Աղայանի հետ, ով եւս ծնվել է Սիսական աշխարհում ու անձնապես ճանաչել է Սահյանին։

«Սահյանն իմ հայրիկի ընկերն է եղել։ Միասին Բաքվի տեխնիկումում էին սովորել։ Հանճարեղ բանաստեղծը հաճախ էր գալիս մեր տուն, հայրիկիս՝ Հրաչիկ Աղայանի հետ նստում, զրուցում էին։ Հիշում եմ՝ Սահյանը քչախոս մարդ էր, բայց բանիմաց, ստրաբաց, մարդամոտ։ Երբ նստում էինք սեղանի շուրջ, մայրիկիս ասում էր՝ Իսկուհի՛, ինչ որ կա, բե՛ր, դիր սեղնին, հետո դու էլ արի՛, մեզ հետ նստիր սեղանի շուրջ։ Սահյանը բացառիկ խաղաղասեր մարդ էր։ Արցախյան շարժման մասին խոսելիս միշտ ասում էր՝ գոնե հարցը խաղաղությամբ լուծվի, գոնե պատերազմ չլինի։ Սակյանն, իսկապես, ոչ միայն բացառիկ բանաստեղծ, այլեւ բացառիկ մարդ էր»,- ասաց Լյովա Աղայանը։

Կոմիտասի անվան պանթեոնում էր նաեւ Համո Սահյանի քույրը՝ տիկին Պայծառը։

«Թումանյանը նրա համար մի ամբողջ աշխարհ էր։ Երբ Համոյի հետ զրույց էիր անում, հասկանում էիր, որ հոր պես հոգատար է, ուզում է՝ իր ասածները հասկանաս, ընդունես։ 

Ով որ մի քիչ տխրում է, վերցնում է իր գրքերը ու կարդում․․․ Իր ստեղծագործությունները հեշտ են կարդացվում։ Իհարկե, մնացած բոլոր գրողներն էլ են սիրված, բայց ես տեսնում եմ՝ Համոն մասսայական բանաստեղծ է, եւ դա ինձ հպարտության տեղիք է տալիս, բայց ոչ մեծամտության։ Կարծես երջանկությունն ինձ հետ անընդհատ քայլում է, երբ հիշում եմ, որ ես նրա հարազատն եմ»,- ասաց Սահյանի քույրը։

Հասմիկ Բալեյան

14 ապրիլի 2018թ. 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12