Վախճանվել է Ձոնիկ Օրբելյանը

12.11.2019 14:57
2070

Այլեւս մեզ հետ չէ Ձոնիկ Սերգեյի Օրբելյանը:

Նոյեմբերի 12-ին՝ կյանքի 92–րդ տարում, դադարեց բաբախել կրթության գործի երախտավորի սիրտը:

Ծնվել է Վաչագան գյուղում, սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրի յոթնամյակում, միջնակարգը՝ Կապանի թիվ 1 դպրոցում,  բարձրագույնը՝ պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետում:

Ձոնիկ Օրբելյանի կյանքը մի ոլորտում է անցել՝ մանկավարժություն:

Չորս տասնամյակից ավելի հայոց լեզու եւ գրականություն է դասավանդել Տանձավերի, Հանքավանի, Լեռնաձորի, Ողջիի, Վաչագանի, Լենհանքերի, Կապանի թիվ 10, 2 դպրոցներում, եղել է Կապանի քաղժողկրթբաժնի տեսուչ: Շուրջ տասը տարի ղեկավարել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցի կոլեկտիվը՝ թողել դասավանդման, դպրոցավարության հարուստ փորձ:

Օժտված էր հումորի անսպառ պաշարով, հաճելի զրուցակից էր, հեշտությամբ էր հաղորդակցվում շրջապատի հետ՝ ստեղծելով անմիջական մթնոլորտ:

Միշտ հետամուտ էր, որ մայիսի 9-ին Վաչագանում հավուր պատշաճի նշվի Հաղթանակի օրը, նախանձախնդիր էր տարբեր միջոցառումներ կազմակերպելու գործում, սիրում էր սեղաններ ղեկավարել, նրա ղեկավարությամբ են անցել բազում հարսանիքներ եւ ծնունդներ, իսկ վշտի մեջ եղած մարդկանց սփոփում էր իր համոզիչ խոսքով:

Ունի հարուստ արխիվ եւ գրադարան:

 Պարգեւատրվել է ՀՀ կրթության նախարարության ոսկե հուշամեդալով:

Վաստակած հանգստի է անցել 1998 թվականին:

Լինելով բանասեր՝ գրի է առել հայրենի Վաչագան գյուղի գերդաստանների նահապետների եւ հասարակ գյուղացիների կյանքին առնչվող զվարճալի պատմություններ, հուշեր, որոնք գեղարվեստական պատումների տեսքով ամբողջացրել է «Մերոնք» վերնագիրը կրող գրքում՝ լույս ընծայված 2005 թվականին: Դրանով իրեն մխիթարված էր համարում, որ անդառնալի կորստից փրկել է հայրենի գյուղի բանահյուսական նշխարները:

Ձոնիկ Օրբելյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 13-ին, ժամը 17-ից՝ Գրիգոր Արզումանյան փողոցում գտնվող սգո սրահում:

Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 14-ին, ժամը 12-ին՝ նույն տեղից:

Նրա աճյունը կամփոփվի Վաչագանում՝ ընտանեկան գերեզմանոցում:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը ցավակցում է Օրբելյանների գերդաստանին՝ Ձոնիկ  Օրբելյանի  մահվան  կապակցությամբ:

 

«Սյունյաց երկիր»

 

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24