Սյունիք. երգի և երաժշտության աստվածաշնորհ հայրենիք

31.03.2022 11:03
1465

Լույս է տեսել «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսի 5-րդ համարը, որ  նվիրված է երաժշտական Սյունիքին՝ վաղ միջնադարից մինչև մեր օրեր:

Համարի ծավալը 17 տպագրական մամուլ է կամ 68 էջ A3 չափսի, տպաքանակը՝ 1000:

Համարի բացառիկությունն այն է, որ առաջին անգամ ընդհանուր գծերով ի մի է բերվում,  համակարգվում Սյունիքի երաժշտական աշխարհը պատմության ամբողջ կտրվածքով:

Համարը բացվում է Սամվել Ալեքսանյանի առաջնորդող հոդվածով՝ «Երգը՝ ծնված հող հայրենիից և ոչ միայն ձայներից ու բառերից», որը ներկայացնում ենք ստորև:

***

Նորից ականտես ենք սպասված ծննդի...

Լույս աշխարհ է գալիս «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա պարբերականի 2022 թ.

1-ին համարը, որն այդ հանդեսի (ընդհանուր հաշվով) 5-րդ թողարկումն է:

Այն նվիրված է Սյունիքի երաժշտական աշխարհին:

Ընդ որում՝ առաջին փորձն է համակարգելու, ամփոփելու, ընդհանրացնելու, ի մի բերելու Սյունիքի երաժշտական անցյալն ու ներկան:

Ժամանակային ընդգրկումն  է՝ վաղ միջնադարից մինչև մեր օրերը:

Իսկ տարածքային ընդգրկվածության առումով երեք սկզբունք ենք որդեգրել:

Առաջին. հոգևոր երաժշտության հարցերն արծարծելիս  ընդգրկել  պատմական Սյունիքը, նույն մոտեցումը՝ նաև միջնադարյան քնարերգությունը ներկայացնելիս:

Երկրորդ. մյուս դեպքերում սահմանափակվել  Սյունիքի մարզն ընդգրկող չորս տարածաշրջանը ներկայացնելով (Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան):

Երրորդ. մասամբ անդրադարձ կատարել Գողթն գավառի երգերին ու երգիչներին՝ նկատի ունենալով պատմական ստույգ իրողությունը, որ գավառը տևական ժամանակ դուրս է եղել Վասպուրականից և մաս կազմել Սյունյաց աշխարհի: Հաշվի առնելով նաև Պատմահայր Խորենացու և Սյունիքի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայությունները՝ գավառն ի սկզբանե Սյունիքի մեջ էր մտնում:

Հաջորդ հարցը. ի՞նչ նկատառումներով  «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի 5-րդ համարը նվիրեցինք երաժշտական Սյունիքին:

Նախ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Սյունիքը հայտնվել է ռազմաքաղաքական նոր և ծայր աստիճան մտահոգիչ իրավիճակում: 21-րդ դարում, այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհի անտարբեր հայացքի ներքո, անդամահատվել է հայոց սրբազան այս երկրամասը: Ավելին՝ մեր շուրջը շարունակում է իշխել անորոշությունը...

Մյուս կողմից՝ քանիցս նշել ենք՝ Սյունիքում դարեր շարունակ, մեր պատմության ամենադժվարին հանգրվաններում անգամ, ամուր վեմի վրա է եղել երկրամասի հոգևոր-մշակութային կյանքը: Ու այդ ընթացքում բազմիցս արձանագրված մեր զենքի հաղթանակը, առանց չափազանցության, պայմանավորված է եղել նախ և առաջ գրի հաղթականով, լույսի հաղթանակով...

Ներկա իրավիճակում նույնպես, համոզված ենք, բացառիկ առաքելություն ունի հոգևոր-մշակութային գործոնը, այդ թվում՝ հայ երգը:

Հաշվի առնելով տվյալ հանգամանքը՝ կամեցանք հավելյալ ուշադրություն հրավիրել Սյունիքի երաժշտական նկարագրի վրա:

Եվ գործը նախաձեռնեցինք՝ համոզված լինելով՝  երգը հայրենատեր լինելու հոգու կանչ է, երգը խաչ է՝ խաչվածների վրա, երգը սահմանապահ է ու զինվորին հաղթանակի կոչող ու մեր հայրենիքը մեզ մատնացույց անող բացառիկ երևույթ, երգը չի թողնի հուշ դառնա Սյունյաց աշխարհի՝ գերված-պատանդված որևէ մաս, երգը մեզանում մշտապես կրելի է դարձնում հայրենիքն ու կարոտել տալիս մեզ՝ մեր բնօրրանի ամեն մի անկյուն...

Համարում հեռու մնացինք բանավիճային թեմաներից, որոնք քիչ չեն:

Օրինակ, Ստեփանոս Սյունեցի առաջի՞նն էր, թե՞ Ստեփանոս Սյունեցի երկրորդը, որ ամբողջացրեց սուրբ Հարության կարգը, որ նշանակալից ներդրում ունեցավ օրհներգության մեջ:

Կամ՝ մեզ հայտնի միջնադարյան առաջին երաժիշտ- բանաստեղծուհի Սահակդո՞ւխտն է հեղինակը «Զարմանալի է ինձ» երգի, թե՞ Խոսրովիդուխտը:

Կամ՝ իսկապե՞ս Դավթակ Քերթողը Սյունիքից էր, թե՞...

Կամ՝ իսկապե՞ս Արամ Խաչատրյանը Գորիս կատարած այցի ընթացքում է ստեղծել «Գարուն Երևան» չքնաղ երգը:

Եվ նման բազմաթիվ հարցեր, թեմաներ, որոնք կարող են խոսակցության առանձին նյութ դառնալ:

Համարի նախապատրաստության ընթացքում վերստին ակնհայտ դարձավ, որ Սյունիքի երաժշտական կյանքը եղել և մնում է բացառիկ հարուստ, ընդ որում՝ երաժշտության գրեթե բոլոր ոլորտներում:

Այնպես որ՝ թերթային սույն  համարի ծավալը մի քանի անգամ գերազանցող հանդես հրատարակելու դեպքում  անգամ  չէինք կարող ներկայացնել ամբողջը:

Պարարվեստին չանդրադարձանք. հավանաբար դա  ապագայում կդառնա առանձին համարի թեմա:

Երգարվեստի որոշ ոլորտներ նույնպես դուրս մնացին՝ ժողովրդական խաղիկներ, հորովելային արվեստ, մեր ազատագրական շարժման (պատմության տարբեր փուլերում) առաջնորդներին, մեր ինքնապաշտպանության հերոսներին ձոնված երգեր...

Նույնիսկ հնարավորություն չունեցանք ընդգրկել հոգևոր երաժշտության նշանավոր բոլոր ներկայացուցիչներին (Սյունիքից) և այլն:

Առավել ամբողջական խոսք չասվեց մեր այն հայրենակիցների երաժշտական ժառանգության մասին, ովքեր հավերժորեն տեղ են զբաղեցնում  հայոց երաժշտական արվեստի բարձրագույն կաճառում :

Չվերլուծվեց և ընթերցողին չմատուցվեց Սյունիքին նվիրված կամ սյունիքյան թեմաներով նկարահանված գեղարվեստական ֆիլմերի երաժշտությունը, որը շատ հետաքրքիր նյութ է ու դեռևս չքննարկված, չամփոփված:

Հնարավորություն չունեցանք ի մի բերել մամուլի հրապարակումներն առնվազն վերջին հարյուր տարվա կտրվածքով՝ Սյունիքի երաժշտական  կյանքին առնչվող:

Մայրաքաղաքային ճանաչված խմբերի սյունիքյան հյուրախաղերի, մշակույթի օրերի, փառատոների ամբողջական տարեգրությունը կամ պատկերը չներկայացվեց:

Չներկայացվեց Սյունիքի վարդապետարանի, Գլաձորի համալսարանի, Սյունյաց կամ Հարանց մեծ անապատի դերակատարությունը՝ մեզանում երաժշտական կրթության կազմակերպման, հայոց երաժշտության զարգացման գործում:

Եվ, այդ բոլորով հանդերձ, հաջողվեց առաջին անգամ համակարգված ներկայացնել Սյունիքի երաժշտական փառավոր անցյալն ու ներկան:

Հաջողվեց՝ շնորհիվ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի բազմաթիվ գիտաշխատողների, դասախոսների և հայրենական երգի մերօրյա նշանավոր ներկայացուցիչների աջակցության, ովքեր մեծագույն սիրով էին արձագանքում մեր խնդրանքին կամ առաջարկությանը, նաև հաճույքով խորհրդատվություն  իրականացնում մեր խմբագրակազմի լրագրողներին:

Բոլորին, յուրաքանչյուրին՝ մեր անկեղծ երախտագիտությունը:

Մեր հարգանքը Սյունիքի մարզի համայնքային իշխանություններին՝ համագործակցության համար:

Առանձնահատուկ շնորհակալություն «Էլոլա» ՓԲ ընկերությանը (տնօրեն՝ Հարություն Ծատրյան), «Ոսմար» ՍՊ ընկերությանը (տնօրեն՝ Հարություն Ոսկանյան), «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությանը (տնօրեն՝ Կարեն Մելքոնյան), «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությանը (տնօրեն՝ Դավիթ Մաշուրյան)՝ համարի նախապատրաստական աշխատանքներին նպաստելու համար:

Նախապատրաստական աշխատանքներն իրականացվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի, նախարարության գլխավոր մասնագետ Տաթևիկ Սուքիասյանի հետ սերտ համագործակցությամբ:

Իսկ այն թեմաները, որոնք (ինչպես նշեցինք) դուրս են մնացել և́ ժամանակի, և́ հնարավորության սղության պատճառով, համոզված ենք, երբևէ կհետաքրքրեն ստեղծագործական այլ կոլեկտիվների, լրատվամիջոցների կամ հետազոտողների:

Ինչևէ, մեզ հաջողվեց  օգտակար այս գործն ըստ պատշաճի կյանքի կոչել:

Եվ ուրեմն՝ օրհնությո͂ւն, պատի͂վ և երկրպագությո͂ւն բոլոր էություններիս արարչին, որ կարողություն տվեց մեր հրաշալի խմբագրակազմին՝ նախաձեռնել այս գործն ու սեղմ շարադրանքով և համառոտությամբ ավարտին հասցնել:

 

ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարան

11.01.2026 11:55

Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը․ Տեր Ասողիկ

10.01.2026 23:44

ԿԳՄՍՆ աշխատակիցներին բաժանվել է 382, 5 մլն դրամ պարգեւավճար. նախարարությունում տեղյակ չեն մանկավարժները հավելավճար ստացել են, թե ոչ

10.01.2026 22:25

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

10.01.2026 14:32

Իրավիճակն ընդհանուր առմամբ ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում․ իրանագետ

10.01.2026 12:51

«Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին». Հայր Ասողիկ

10.01.2026 01:18

Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

09.01.2026 18:32

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում

09.01.2026 16:24

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.01.2026 16:10

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ

09.01.2026 16:04

Այսօր ՀՀ Հիմնադիր Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 81 ամյակն է

09.01.2026 15:56

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ելույթ է ունեցել

09.01.2026 15:44