Վասակաբերդի մատույցներով բարձրացանք Թանահատի վանք. այդտեղ մինչեւ 5-րդ դար Անահիտ աստվածուհու մեհյանն էր

06.08.2020 20:00
30405

Օգոստոսի 6-ին  «Սյունյաց երկիրը» շարունակեց ուխտագնացությունը Սիսիանի տարածաշրջանի քրիստոնեական սրբավայրեր:

Ուխտագնացության հերթական վայրը մեծ առաքինարան Թանահատի վանքն էր, որը, ըստ Ստեփանոս Օրբելյան անզուգական պատմիչի՝ Սյունյաց աշխարհի երկրորդ սրբավայրն էր Տաթեւի վանքից հետո:

5-րդ դարում կառուցված եկեղեցու տեղում, ըստ Ղեւոնդ Ալիշանի, մինչ այդ եղել է Անահիտ աստվածուհու տաճարը, որը եզակի էր նախաքրիստոնեական (հեթանոսական) Սյունիքում:

Մեր ստեղծագործական խմբին ընկերակցում էր Սյունյաց աշխարհում ճանաչված բժիշկ, մայրաքաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոնի անհետաձգելի ծառայության ղեկավար, Սիսիան համայնքի պատվավոր քաղաքացի Արտյոմ Թադեւոսյանը (Եվա եւ Արտյոմ թոռնիկների հետ), ով ծննդով Թասիկ գյուղից է եւ լավատեղյակ է ենթաշրջանի սրբավայրերին ու պատմամշակութային արժեքներին:

Արտյոմ Թադեւոսյանին՝  «Սյունյաց երկրի» երախտագիտությունը :

Վանքի մերձակայքում մեզ միացավ նաեւ Արեւիս գյուղի բնակիչ Վահագն Մարգարյանը, ում նույնպես շնորհակալություն ենք հայտնում՝ աջակցության համար:

Իսկ ուխտագնացության մասին առավել հանգամանալից՝ առաջիկայում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40