Վատ եղանակի պատճառով ՌԴ-ն փակել է Վերին Լարսը

22.11.2023 11:59
691

Ռուսաստանի Դաշնությունը Վրաստանին կապող Վերին Լարսի ճանապարհով եղանակի վատթարացման պատճառով դադարեցվել է բոլոր տեսակի մեքենաների տեղաշարժը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22  նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին հայտնում է Panorama.am-ն՝ հղում անելով Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների նախարարության վարչությանը։

«Վլադիկավկազ քաղաքի և Լարս բնակավայրի միջև ընկած հատվածում 2023 թվականի նոյեմբերի 21-ի ժամը 20:40-ից մինչև հետագա ծանուցումը արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դա պայմանավորված է Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացմամբ, մեքենաների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինությամբ և վրացի սահմանապահների առաջարկությունները հաշվի առնելով։

Ռազմա-Վրացական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Ռուսաստանի Դաշնության հետ կապում է ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40