ԱԺ 7 պատգամավոր անձնական երաշխավորություն են ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանքը

28.06.2021 21:27
3714

Նաիրա Զոհրաբյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի պարոն Մարգարյան,

Ձեր վարույթում է գտնվում թիվ 62210621 քրեական գործը։

Գիտակցելով հարուցված քրեական գործի շրջանակներում պատշաճ քննության կարևորությունը, կարևորելով գործի բոլոր հանգամանքների բացահայտումը և դրա իրականացումը բացառապես իրավունքի գերակայության շրջանակներում, հաշվի առնելով Արմեն Գերասիմի Չարչյանի մեծ վաստակը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առողջապահության ոլորտում, բժշկական ոլորտում արձանագրած աննախադեպ հաջողությունները, այդ թվում մարդկանց բժշկական օգնության և սպասարկման ստանալու տեսանկյունից, նրա բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի կոչումը, անբասիր կենսագրությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արմեն Չարչյանի վերաբերյալ հայտարարությունը և այն հանգամանքը, որ ներկայումս Արմեն Չարչյանի մոտ առկա են առողջական խնդիրներ՝

երաշխավորում եմ, որ Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարությն իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի քրեական օրենքով արգելված արարք։ Երաշխավորում եմ ազատության պայմաններում գործի քննության ողջ ընթացքում դատավարական պարտականությունների կատարումը, ուստի խնդրում եմ կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով։

Հայտնում եմ, որ սույն երաշխավորության հիմքով կալանավորումը ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու նպատակով պատրաստվում եմ իրականացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգային պարտավորությունները»։

 

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21