Վատիկանը, ի դեմս Հռոմի պապի, պատրաստ է ընդունել ՌԴ-Ուկրաինա բանակցությունները. Թրամփ

20.05.2025 10:57
465

Թրամփն ասել է, որ Վատիկանը պատրաստակամություն է հայտնել ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու բանակցությունները:

«Վատիկանը, ի դեմս Հռոմի պապի, հայտարարել է, որ իրենք շատ շահագրգռված կլինեն բանակցություններ վարել: Թող գործընթացը սկսվի», - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Truth Social սոցիալական ցանցում:

ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ հրադադարի հաստատման և հակամարտությունը դադարեցնելու պայմանները կքննարկվեն անմիջականորեն կողմերի միջև։

«Հենց նոր ավարտեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկժամյա զրույցը։ Կարծում եմ՝ շատ լավ անցավ։ Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ կսկսեն բանակցությունները հրադադարի և, որ ավելի կարևոր է, պատերազմի ավարտի համար։ Պայմանները կբանակցվեն երկու կողմերի միջև, ինչպես որ պետք է, քանի որ միայն նրանք գիտեն բանակցությունների մանրամասները, որոնք ոչ ոք չգիտի։

Զրույցի տոնն ու ոգին գերազանց էր։ Եթե ​​դա այդպես չլիներ, ես այդպես կասեի հիմա, ոչ հետո։ Ռուսաստանը ցանկանում է Միացյալ Նահանգների հետ լայնամասշտաբ առևտրային հարաբերություններ ունենալ այս աղետալի «սպանդի» ավարտից հետո, և ես համաձայն եմ: Ռուսաստանը հսկայական հնարավորություն ունի ստեղծելու հսկայական թվով աշխատատեղեր և հարստություն։ Նրա ներուժը անսահմանափակ է: Նմանապես, Ուկրաինան կարող է մեծ օգուտ քաղել առևտրից, քանի որ նա վերակառուցում է իր երկիրը»,- հայտնել էր Թրամփը:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34