Վերադարձրեք արցախցի երեխաների իրավունքները. արցախցի փոքրիկները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հնչեցրեցին Արցախի օրհներգը

17.07.2023 12:29
788

Բացեք կյանքի ճանապարհը, վերադարձրեց արցախցի երեխաների իրավունքները. արցախցի փոքրիկները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հնչեցրեցին Արցախի օրհներգը։

Քաղաքացիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։

«Բարև Արցախ, մենք այսօր Երևանում բռունցքվել ենք՝ քեզ սատար ու թիկունք կանգնելու, մենք այսօր հավաքվել ենք՝ 7 ամսից ավելի շրջափակված Արցախում ամեն օր պայքարող մեր հայրենակիցների ձայնը բարձրացնելու և ներկայացնելու, թե ինչ ճգնաժամի մեջ է ապրում Արցախը։ Մենք այսօր հավաքվել ենք ՄԱԿ-ի գրասենյակի առաջ՝ պահանջելով ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններին գործի դնել մարդու հիմնարար իրավունքի կոնվենցիաներն ու բանաձևերը։ Արցախը 3 տասնամյակ կայացել է ժողովրդավարական երկրների մոդելներին բնորոշ պետական ինստիտուտների կայացմամբ՝ դրոշ, զինանշան, օրհներգ, պետական խորհրդանիշներ, որ սերունդների կոչեց պայքարի», - infoport-ի փոխանցմամբ՝ հայտարարեցին բողոքի ակցիային մասնակցողները։

Նրանք կոչ արեցին մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան գոյապայքարի բոլոր հերոսների հիշատակը։

«Մենք այսօր Մայր Հայաստանում հավաքվել ենք՝ աջակցելու շրջափակման  մեջ գտնվող 120 հազար մեր հայրենակիցներին։ Մենք այստեղ ենք Արցախի ապաշրջափակման համար։ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման համար։ Մենք Արցախն ենք և ինչպես Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում է հայտարարվել՝ Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքը վաստակել և իրացրել է շատ վաղուց։ Բացեք կյանքի ճանապարհը, վերադարձրեց արցախցի երեխաների իրավունքները», - հայտարարեցին նրանք և ՄԱԿ-ի գրասենյակի մոտ արցախցի փոքրիկները հնչեցրեցին Արցախի օրհներգը։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24