Վերջին սրացումները ռուս-հայկական և դեռ ռուս-ադրբեջանական հարաբերություններում կապված են հենց դրա հետ․ Զատուլինը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կառավարելու ԱՄՆ մտադրությունից

15.07.2025 17:20
515

Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրացումը կարող է պատահական չլինել, այն կարող է լինել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վարձակալության մասին հայտարարությունների տրամաբանության մեջ։

Այս մասին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է RTVI-ին տված հարցազրույցում, փոխանցում է  Սպուտնիկ Արմենիան։

Բարաքը, խոսելով «32 կիլոմետր ճանապարհի պատճառով» Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր է համարել սցենարը, որի դեպքում ԱՄՆ-ն կարող է երկարաժամկետ վարձակալության պայմաններով իր վերահսկողության տակ վերցնել ճանապարհահատվածը: Ընդ որում, նա որևէ վերապահում չի արել այն մասին, որ խոսքը Սյունիքի մարզի՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի մասին է:

Հայտարարությանն ավելի վաղ արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Նա հայտարարել էր, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքի հնչեցրած տարբերակը հայկական տարածքի մի հատվածը երրորդ կողմի կառավարմանը փոխանցելու մասին անընդունելի է և իրավաբանորեն անհնար:

Զատուլինի խոսքով՝ դեսպանի խոսքերը կարող են ոչ թե բլեֆ լինել, այլ իրական ծրագիր։

«Կարծում եմ՝ դա միանգամայն իրական հեռանկար է։ Եվ նույնիսկ կարծում եմ, որ բոլոր վերջին սրացումները ռուս-հայկական և դեռ ռուս-ադրբեջանական հարաբերություններում կապված են հենց նրա հետ, որ Ադրբեջանի, Հայաստանի կողմից արհեստականորեն լարվածությունն ավելացել է, որպեսզի Մոսկվային չհարցնեն Զանգեզուրի միջանցքի մասին»,-ասաց խորհրդարանականը։

Զատուլինը հիշեցրել է, որ նախկինում խոսքն այն մասին էր, որ նման միջանցք ստեղծելու դեպքում այն վերահսկելու են ռուսական զորքերը կամ Ռուսաստանի ներկայացուցիչները։ Սակայն հիմա «ոչ ոք այդ մասին չի անհանգստանում ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում»։

Նա կարծում է, որ Երևանի և Բաքվի համար կարևոր է, որ տարածաշրջանի նոր տերերը գան և իրականացնեն այդ վերահսկողությունը։ Հետևաբար, գիտակցաբար ստեղծվում է մի իրավիճակ, երբ հարաբերությունների սառեցման պատճառով ձեռնտու չէ այդ մասին հարցնել Ռուսաստանին, այլ ձեռնտու է պայմանավորվել ամերիկացիների հետ։

«Ես կարծում եմ, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանն իսկապես ասել է այն, ինչի մասին պայմանավորվում են»,-եզրափակել է նա:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22