Վերմիշյան. 2020-ին աղետի գոտում բնակարանների հարցը մեկընդմիշտ կլուծվի

01.07.2019 16:35
1160

ՀՀ վարչապետի հանձնարարականով 2020-ին երկրաշարժից տուժած 457 ընտանիքիբնակարանով ապահովելու համար հատկացվելու է 3 միլիարդ դրամ ու այս հարցը մեկընդմիշտ լուծվելու է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։

Նա նշել է, որ 1988-ի երկրաշարժից տուժած 5396 ընտանիք բնակարանային խնդիրները պետք է լուծվեին 2008-2020 թվականներին։ «2008-2017-ին 4839 շահառուի բնակարանային խնդիրը լուծվել է, ծախսվել է 65 միլիարդ դրամ։ 2018-ին բյուջեից հատկացվել է 460 միլիոն դրամ, բնակարանով ապահովվել է 44 ընտանիք։ 2019-ին բյուջեից 560 միլիոն դրամ է նախատեսված Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերի գյուղերի 60 ընտանիքի համար»,-ասել է Վերմիշյանը՝ ներկայացնելով տվյալները, հայտնում է Panorama.am-ը:

Ինչ վերաբերում է տնակներում բնակվողներին՝ նա նշել է, որ մոտ 13 կատեգորիայի են բաժանում տնակներում բնակվողներին, օրինակ՝ գյուղում ունեն սեփականություն, բայց եկել են Գյումրիում կամ Վանաձորում բնակվում են տնակներում։

Քաղաքաշինության կոմիտեն հունիսի 28-ի դրությամբ, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերից հավաքագրել է 7219 ընտանիքի (մոտ 25 հազար անձի) ոչ հիմնական շինությունների վերաբերյալ տեղեկատվության. Շիրակում՝ 3530, Լոռում՝ 3531, Արագածատոնի՝ 158։

Հարցի լուծումը Վ. Վերմիշյանը տեսնում է սոցիալական բնակարաններ կառուցելով։ «Շատ զարգացած երկրներում կա այդ կատեգորիան։ Տարբեր երկրներում տարբեր տոկոսներ են կազմում։ Նորվեգիան բավականին լուրջ զարգացած երկիր է սոցիալական առումով, բնակչության մոտ 20 տոկոսը բնակվում է սոցիալական բնակարաններում․ դա մինիմալ սանիտարահիգիենիկ պայմանները ապահովող բնակարան է, որևէ ճոխություն չկա, բայց միևնույն ժամանակ ունի ամեն ինչ՝ սանհանգույց, լոգարան։ Պետությունը կառուցում է ու տալիս է մինիմալ վարձով։ Միևնույն ժամանակ այդտեղ բնակվողներն իրավունք չունեն որևէ նորարարություն անել տանը, փոխել պատերի գույնը։ Առաջարկում են կառավարությանը, որ այս ծրագիրն ընդունի, կառավարությունը որոշում կկայացնի, միգուցե այլ ճանապարհ ընտրվի։ Այս ամենն արվում է, որպեսզի բնակիչները չդառնան անօթևան»,- ասել է Վերմիշյանը։

Նա նշել է, որ սոցիալական բնակարանաշինությունը 20 տոկով ավելի էժան է, քան այն բնակարանները, որ ավանդաբար պատկերացնում են, միաժամանակ դրանք բավականին արժանապատիվ, արժանի շինություններ են։

panarmenian.net

 
 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22