Վիեննայում մեկնարկել է Փաշինյան–Ալիև հանդիպումը

29.03.2019 14:33
1211

Սա Փաշինյանի ու Ալիևի հինգերորդ հանդիպումն է։ Առաջին անգամ նրանք հանդիպել են 2018 թվականի հունիսի 14–ին Մոսկվայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ։

Վիեննայում մեկնարկել է Փաշինյան–Ալիև հանդիպումը։

Այս պահին Ավստրիայի մայրաքաղաքում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

«Վիեննայում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Լայնաֆորմատ հանդիպմանը կհաջորդի Փաշինյան–Ալիև առանձնազրույցը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով մեկնել է Ավստրիայի Հանրապետություն:ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ` Վիեննայում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:Նշենք  նաև, որ ԱԺ–ում կառավարության ծրագրի կատարման ընթացքի զեկույցը ներկայացնելիս Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ սկզբնական փուլում հանդիպումները պետք է օրակարգ չունենան, այլ պետք է լինի հարցերի լայն շրջանակ և պետք է մտքեր փոխանակվեն տարբեր հարցերի վերաբերյալ։ «Ընդհանուր առմամբ` կարող եմ կանխատեսել, որ քննարկումները կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում»,–նշել էր Փաշինյանը։

Հիշեցնենք նաև, որ սա Փաշինյանի ու Ալիևի հինգերորդ հանդիպումն է։ Առաջին անգամ նրանք հանդիպել են 2018 թվականի հունիսի 14–ին Մոսկվայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացրել է նրանց։

Երկրորդ հանդիպումը կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 28–ին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ։ Առաջնորդները կարճատև զրույց էին ունեցել, որի ընթացքում որոշվել էր օպերատիվ կապ հաստատել։ Երրորդ հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 7–ին Սանկտ Պետերբուրգում։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը զրուցել էին ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Չորրորդ հանդիպումը կայացել էր 2019 թվականի հունվարի 22–ին Դավոսում։ ՀՀ վարչապետը տնտեսական համաժողովի ժամանակ հերթական ոչ պաշտոնական հանդիպումն էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Վիեննայի այս հանդիպումը նրանց առաջին պաշտոնական հանդիպումն է։


armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40