Ռեյտինգային ընտրակարգը որպես քաղաքական սերնդափոխության գործիք

08.11.2018 14:17
1163

Նոյեմբերի 14-ից մինչև 19-ը ժամը 18։00-ն խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց համամասնական և ռեյտինգային ցուցակները։

Ազգային ժողովում նոր Ընտրական օրենսգրքի տապալումից հետո հասարակական, քաղաքական տարբեր հարթակներում մտահոգություններ և քննադատություններ հնչեցին։ Շեշտվում էր, որ Ընտրական օրենսգրքով և ռեյտինգային ընտրակարգով անցկացվող խորհրդարանական ընտրություններում շարունակվելու են գործել նախկինում գոյություն ունեցած մի շարք բացասական իրողություններ։ Մասնավորապես շատ էր խոսվում այն մասին, որ ռեյտինգային ընտրակարգի պայմաններում ընտրությունները կլինեն ապաքաղաքական, խորհրդարանում կհայտնվեն թաղային հեղինակություններ, գործարարներ և այլն։

Ինչ խոսք, ռեյտինգային ընտրակարգը՝ նաև 2017-ի փորձառության արդյունքում ասոցացվում է մեծամասնական ընտրակարգի և վերջինիս բացասական դրսևորումների հետ։

Սակայն, հայաստանյան հասարակական քաղաքական կյանքում կատարվող արմատական փոփոխությունների պարագայում հարկ է արձանագրել, որ հենց ռեյտինգային ընտրակարգը հնարավորություն է տալու նոր քաղաքական սերնդի ասպարեզ գալուն։ Ըստ էության, առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում հայաստանյան քաղաքական դաշտում մի շարք իրողությունների արձանագրումից զատ, տեղի է ունենալու քաղաքական սերնդափոխություն։ Այս սերնդափոխությունը, անշուշտ, չի ընթանում էվոլյուցիոն տարբերակով և ներկուսակցական մակարդակում։ Սակայն, եթե անգամ մենք համարենք, որ գործ ունենք «պարտադրված» քաղաքական սերնդափոխության հետ, բովանդակային առումով դա շատ բան չի փոխում։

Քաղաքական սերնդափոխության տեսանկյունից պարզ համամասնական ընտրակարգը երիտասարդ և քաղաքական դաշտում առաջին քայլերն անող գործիչներին սահմանափակ հնարավորություններ էր տալիս հանրության համար ներկայանալի և ճանաչելի դառնալու տեսանկյունից։ Այս խնդիրն, ըստ էության, լուծում է ռեյտինգային ընտրակարգը, քանի որ քաղաքական հավակնություններ ունեցող երիտասարդների համար նախընտրական քարոզարշավը կարող է ստարտային հարթակ դառնալ։

Մի կողմից ապագա քաղաքական էլիտան ներկայացնող անհատները կարող են պարզապես բարձրաձայնել իրենց մասին և ճանաչելի դառնալ տեղերում, մյուս կողմից՝ նախընտրական գործընթացները լավագույն հնարավորությունն են հենց այդ անհատների՝ քաղաքական գործչին հատուկ գործիքակազմի ձեռքբերման և մշակման համար։ Ի դեպ, այստեղ պետք է շեշտենք, որ խոսքը չի գնում միայն գործող իշխանության կամ վարչապետի թիմի մասին։ Ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հավակնություններ ունեցող բոլոր քաղաքական ուժերը խոսում է «ներկայանալի ցուցակ», ավելի «երիտասարդ կազմ» և «նոր դեմքեր» հանրությանը առաջարկելու մասին։ Ինքնին սա նշանակում է, որ քաղաքական սերնդափոխությունը կատարվում է ոչ միայն իշխանության ներսում կամ կազմում, այլև ամբողջ հայաստանյան քաղաքական դաշտում։ Միաժամանակ, քաղաքական ուժերի կողմից այսօրինակ մոտեցումները ուղղակիորեն վկայում են այն մասին, որ անգամ ավանդաբար գործարարների և տարբեր հեղինակությունների հետ ասոցացվող քաղաքական ուժերը հնարավորինս խուսափելու են իրենց ցուցակներում նման գործիչներ ունենալուց։

Իհարկե, նոր Ընտրական օրենսգրքի տապալումը խոչընդոտներ ստեղծեց նորաստեղծ և նոր ձևավորվող քաղաքական ուժերի հետագա զարգացման և համապետական նշանակության ընտրական գործընթացներում իրենց դրսևորելու տեսանկյունից։ Այս առումով պետք է շեշտել, որ ֆորմալ առումով իսկապես էլ «թավշա հեղափոխություն» իրականացրած և խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող հասարակությանն առավել հարիր էր պարզ համամասնական ընտրակարգը։ Սակայն մյուս կողմից խորհրդարանը ստերիլ քաղաքական գործիչների և փորձագետների ակումբ չէ։

Այն առավելապես ներկայացուցչական մարմին է, որը պետք է հնարավորինս սերտ օրգանական կապ ունենա հանրության տարբեր շերտերի հետ։ Թերևս հենց այս տեսանկյունից ռեյտինգային ընտրակարգը, արդյունավետ գործիքակազմ է  քաղաքական սերնդափոխության համար անցումային կամուրջ դառնալու համար։

Ինչ վերաբերում է ապագային, ապա ոչ միայն ռեյտինգային ընտրակարգը, այլև գործող Ընտրական օրենսգրքի բազմաթիվ նրբերանգներ ու խառնասացություններ նկատի ունենալով, կարող ենք պնդել, որ այն պետք է արմատական փոփոխությունների ենթարկվի։ 

Աղասի Մարգարյան

armenpress.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34