Ընտանիք՝ յուրաքանչյուր երեխայի համար

12.10.2016 15:37
2291

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) համաֆինանսավորում են «Խոցելի երեխաների սոցիալական ներառում. այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության եւ ներառական կրթական ծառայությունների ընդլայնում» ծրագիրը, որի նպատակն է երեխայի խնամքի համակարգում ընթացող բարեփոխումների շրջանակներում աջակցել ՀՀ կառավարությանը երեխայի ընտանեկան միջավայրում ապրելու իրավունքն ու համայնքահեն սոցիալական եւ կրթական ծառայությունների մատչելիությունն ապահովելու գործում:

Հոկտեմբերի 10-12-ին մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան, Մեղրի, Կապան, Ույծ, Լեհվազ, Քարահունջ, Լեռնաձոր համայնքներում տեղի ունեցան հանդիպումներ շահագրգիռ կազմակերպությունների եւ անձանց հետ, որի նպատակն է ներկայացնել խնամատարության գաղափարը, գործընթացը, դիմումների ներկայացման կարգը, խնամատար ծնող դառնալու չափորոշիչները եւ այլն:

Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ իրականացնում է նշված ծրագրի «Խնամատար ընտանիք» բաղադրիչը՝ նպատակ ունենալով կանխել նոր երեխաների ներհոսքը խնամքի հաստատություններ եւ միաժամանակ հաստատություններից աստիճանաբար դուրս բերել դրանցում խնամվող երեխաներին՝ տեղավորելով նրանց խնամատար ընտանիքներում, եթե վերադարձը կենսաբանական ընտանիք ռիսկային է:

Երեխայի խնամքը եւ դաստիարակությունն ընտանիքում կազմակերպելու ցանկություն ունեցող անձը խնամատար ընտանիք դառնալու հնարավորության մասին եզրակացություն ստանալու նպատակով կարող է դիմել իր բնակության վայրի մարզպետարանի համապատասխան բաժին՝ դիմումին կից ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր՝ անձնագրի պատճեն, տեղեկանք բնակության վայրից՝ բանկարանային պայմանների եւ ընտանիքի կազմի մասին, տեղեկանք աշխատավայրից՝ զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի չափի մասին (աշխատելու դեպքում), ամուսնության վկայականի պատճենը (եթե ամուսնացած է), բժշկական փաստաթուղթ այն մասին, որ խնամատար ընտանիք դաստիարակության համար երեխա վերցնել ցանկացող անձը չի տառապում ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 5-ի Ն 517-Ն որոշմամբ ցանկում ներառված հիվանդություններից որեւէ մեկով, ամուսիններից մեկի կողմից երեխա դաստիարակության վերցնելու դեպքում մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Իրար հակասող կարծիքների, հարց ու պատասխանի ակտիվ մթնոլորտում են անցել բոլոր հանդիպումները. ծրագրի պատասխանատուների հավաստմամբ՝ որոշ ընտանիքներ արդեն ցանկություն են հայտնել հայտագրվելու:  

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ   

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40