«Զանգեզուր» ժողովրդական պարային համույթը՝ մայրաքաղաքային բեմահարթակում 

17.12.2021 10:23
2383

 

«Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը,

մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»:

Կոմիտաս

 Երբ Վահագն Գասպարյանին, որպես մեր զրույցի նախաբան, հարցրի, թե ի՞նչ է պարն իր համար, կարճ կապեց. «Պարն ինձ համար կենսակերպ է, աշխարհը ճանաչելու, աշխարհին հաղորդակցվելու փիլիսոփայություն»: Թեև երիտասարդ, բայց վաստակաշատ պարուսույցը երկու տարի է, ինչ յուրաքանչյուր շաբաթ այցելում է Կապան՝ պարի գաղտնիքներին հաղորդակից դարձնելով իր հիմնադրած «Զանգեզուր»  ժողովրդական պարային համույթի սաներին:  Այդքան  ժամանակ է, ինչ Կապանը նրա համար դարձել է հարազատ միջավայր՝ անկրկնելի բնությամբ ու մտերիմ մարդկանցով:

Վահագն Գասպարյանը նոր մարդ չէ պարարվեստում: Անդրանիկ քայլերն արել է «Սեբաստիա» մշակութային կենտրոնում՝ չորս տարեկանից հաճախելով պարի խմբակ (առաջին ուսուցիչը՝ Լենա Խալաթյան), այնուհետև ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Պարարվեստի ռեժիսուրա» բաժինը, որի ամբիոնի վարիչը Ֆրունզե Ելանյանն էր, կուրսղեկը՝ հանրաճանաչ Վանուշ Խանամիրյանը, համալսարանն ավարտեց Կարեն Գևորգյանի ղեկավարությամբ (այժմ՝ Հայաստանի պարարվեստի  միության նախագահ): Բանակում ծառայելիս պարել է  «Սարդարապատ» պարային համույթում (ղեկավար՝ Մուրադ Հակոբյան): Բուհի առաջին կուրսում սովորելիս էլ հիմնադրել է «Վալենս» պարային համույթը: Միայն «Վալենս»-ով չի սահմանափակվել նրա գործունեությունը: 2009-ից 12 տարի «Երևակ» կրթահամալիրում  (հիմնադիր  տնօրեն՝ Աննա Ստեփանյան)  իր փորձն ու գիտելիքն է փոխանցել սկսնակ պարողներին: Նույն թվականին Հայաստանի թհեկվանդոյի ֆեդերացիայի նախագահի հրավերով ֆեդերացիայում աշխատել է  պարուսույց և երիտասարդներին ուսուցանել ազգային-ռազմական պարեր՝ 2012 թ-ից աշխատել է «Մալաթիա» արվեստի դպրոցում՝ պարային բաժնի ղեկավար։

«Վալենս»-ն իր գործունեության ընթացքում շրջագայել է մի շարք երկրներում, ներկայացրել ու տարածել հայ ազգային  և ժողովրդական պարերը՝ Բաթումի (Վրաստան), Զակոպանե (Լեհաստան), Ամման (Հորդանան), Սուրբ Կոստանտին (Բուլղարիա), Բուխարեստ (Ռումինիա), Լվով (Ուկրաինա) և այլուր՝ արժանանալով մրցանակների:

Նախ իր ղեկավարած պարային համույթի անունն է հետաքրքրում՝  «Վալենս»: Ինչ-որ  օտար շունչ ունի իր մեջ, բայց պարզվում է՝ այդպես չէ: Այն հապավում է, որ ստացվել է իր անվան սկզբի երկու տառի Վա (հագն), առաջին ուսուցչի անվան երեք տառի Լեն (ա) համադրությամբ, Վալեն-ը մի տեսակ թերի էր, գումարվել է ս-ն (սեր)  և վերջնարդյունքում՝ Վալենս: 

Ինչպե՞ս եղավ ծանոթությունը և համագործակցությունը Կապանի հետ. «Մտահղացումը Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանինն էր և Կապանի մշակույթի կենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Հարությունյանինը: Վերջինս իմ սանն է եղել, պարել է «Վալենսում», հենց նրա հրավերով եկա Կապան և հիմք դրվեց «Զանգեզուր» ժողովրդական պարային համույթին: Այժմ «Զանգեզուրում» 80-ից ավելի սան է ընդգրկված, արդեն որոշակի է դառնում պարային ձեռագիրը, իսկ այցեքարտը «Ուրնեցիների պար»-ն է, որում ներգրավված են տարբեր տարիքային խմբի երեխաներ:

 Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում Լեռնահայաստանի 100-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ «Զանգեզուրը» հանդես եկավ հենց այդ պարով:

«Զանգեզուր» համույթը  գործում է բացառապես անվճար՝ համայնքապետի հովանու ներքո:

Մեր զրույցին ներկա էր Կապանի մշակույթի կենտրոնի տնօրեն, ժողնվագարանների անսամբլի ղեկավար Վիգեն Հովհաննիսյանը. «Երբ Վահագնի հետ ծանոթացա, «Զանգեզուրն» արդեն գործում էր, բայց դեռ ելույթներ չէր ունեցել: Տեսնելով նրա նվիրվածությունն աշխատանքին և անմնացորդ նվիրումն ու մոտեցումը  «Զանգեզուր» խմբին, մենք համագործակցության եզրեր գտանք, սկսեցինք փնտրել  համապատասխան ստեղծագործություններ, որ մշակույթի կենտրոնի ժողնվագարանների նվագակցությամբ Վահագնը կբեմադրեր»:

Ինչևէ, դեկտեմբերի 2-ը հիշարժան օր դարձավ պարուսույցի և արվեստի երկրպագուների համար. նշվեց Վահագնի  գործունեության և  «Վալենս» պարային անսամբլի հիմնադրման 20-ամյակն ու «Զանգեզուր»-ի ստեղծման երկրորդ տարեդարձը:

 Հոբելյանական համերգի շրջանակում «Վալենսի» պարային ելույթները, հիրավի, իսկական տոն պարգևեցին պարարվեստի սիրահարներին:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմահարթակում ելույթ ունեցավ նաև Կապանի մշակույթի կենտրոնի «Զանգեզուր» ժողովրդական պարի համույթը՝ մշակույթի կենտրոնի ժողնվագարանների անսամբլի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ Վիգեն Հովհաննիսյան):

«Ես շատ տպավորված եմ «Զանգեզուր» պարային համույթով, կարծում եմ՝  մշակույթում խիզախում է պահանջվում՝ երկու  տարում  նման արդյունքի հասնելու համար, -Վահագն Գասպարյանին շնորհակալագիր հանձնելիս ասաց Հայաստանի պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյանը: - Վահագնին ճանաչում եմ այնքան, որքան նրա ստեղծագործական գործունեության տարիներն են, նա այդ ընթացքում չդավաճանեց իր սկզբունքներին, մնաց որպես մշակութային անձնավորություն, իրեն անմնացորդ նվիրեց մանուկների գեղագիտական դաստիարակությանը»:

Ի դեպ,  նման մեծ կազմով  կապանցիներն օպերայի և բալետի բեմահարթակում հանդես էին եկել հինգ տասնամյակ առաջ...

Հոբելյանական երեկոյի ընթացքում Վահագն Գասպարյանն արժանացավ  հայ պարարվեստի  միության «Նվիրյալ  պարուսույց-մանկավարժ» հուշամեդալին՝ ազգային պարարվեստում ունեցած  ներդրման և  երկար տարիների գործունեության համար, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի գնահատանքին, ինչպես նաև համայնքապետարանի շնորհակալագրին, նույնպիսի շնորհակալագրի արժանացավ նաև Քաջարանի համայնքապետի կողմից: Իսկ վերջերս համայնքապետի կողմից պարգևատրվեց ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված «Կովկասյան ընձառյուծ» արծաթե հուշադրամով: «Վահագն»՝ ռազմահայրենասիրական բարեգործական կազմակերպության կողմից արժանացավ «Վահագն  ռազմի աստված» ոսկյա  հուշամեդալով, «Երևակ» կրթահամալիրի կողմից արժանացավ շնորհակալագրի, և երկու պարող՝ կտավի: Եղան նաև այլ շնորհավորանքներ ու բարեմաղթանքի խոսքեր...

Վահագն Գասպարյանը երախտապարտ է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին, պարարվեստի միությանը՝ հանձին Կարեն Գևորգյանի, «Երևակ» կրթահամալիրին՝ հանձին Աննա Ստեփանյանի և բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել համերգի կայացման գործում։

«Վալենսի» կենսագրությունը շարունակվում է...

Վահրամ Օրբելյան

 

 

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22