«Զանգեզուր» պարային համույթի ճամփան Բակուրիանի տարավ

04.03.2024 12:13
1211

Փետրվարի 19-26֊ը Կապանի մշակույթի կենտրոնի «Զանգեզուր» ժողովրդական պարի համույթը մասնակցեց «Բորժոմի֊Բակուրիանի֊24» փառատոնին։ Այն բավականին ներկայացուցչական էր. մասնակցում էր մոտ 40 պարային խումբ՝ Վրաստանի տարբեր քաղաքներից, Ռուսաստանի Դաշնությունից։ «Զանգեզուրը», որը միակ մասնակիցն էր Հայաստանից, հանդիսականին ներկայացրեց Սպենդիարյանի «Էնզելին» և ազգագրական պարերի շարան։ Կապանյան պարային համույթը պարգևատրվեց հուշամեդալով, նրա սաները՝ պատվոգրերով։ Փառատոնի օրերին «Զանգեզուր» ժողովրդական պարի համույթի սաները ծանոթացան Բակուրիանիի դիտարժան վայրերին։

Ինչպես հայտնեց խմբի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Վահագն Գասպարյանը, հյուրախաղերի հրավերներ կային Հունաստանից, Բուլղարիայից, բայց նախընտրեցին մոտիկ Վրաստանը, որ ավելի շատ երեխաներ մասնակցեին միջոցառմանը։ Նրանց թիվը՝ 28 էր՝ համույթի ավագ խմբի և կրտսեր առաջին խմբի սաներ։ Օտարերկրացի հանդիսականը խանդավառությամբ ընդունեց հայ երեխաների կատարումները։

«Զանգեզուր» համույթի գեղարվեստական ղեկավարն իր, խմբի սաների և նրանց ծնողների անունից երախտագիտություն հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին՝ փառատոնի մասնակցությունը հովանավորելու և ընդհանրապես արվեստին աջակցելու համար։

Սա խմբի երկրորդ հյուրախաղն էր հանրապետության սահմաններից դուրս։

 

Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02