Զանգեզուրի միջանցքի այլընտրանքի վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարությունները երեսպաշտական են. Իրանցի փորձագետ

28.09.2023 15:50
894

Եվրասիայի և Կովկասի տարածաշրջանի հարցերով գիտաշխատող, դոկտոր Ահմեդ Քազեմին, ի պատասխան Իրանի տարածքով Զանգեզուրի միջանցքի այլընտրանքային ծրագրի վերաբերյալ Թուրքիայի նախագահի «կեղծավոր և պառակտող» հայտարարություններին, ասել է. «Էրդողանի հայտարարությունն արվել է Հայաստանի վրա ճնշում գործադրելու և Իրանի ու Հայաստանի միջև պառակտում սերմանելու նպատակով: Այս մասին գրում է ParsToday-ը:

Էրդողանը ցանկանում է հայերին փոխանցել այն միտքը, թե իրանցիները համաձայն են միջանցքը Իրանի տարածքով անցնելուն և դեմ են Հայաստանով դրա անցմանը»։

Փորձագետը նշում է. «Ալիևն ու Էրդողանը ձգտում են Հայաստանում ստեղծել անխոչընդոտ արտատարածքային միջանցք, որը չի գտնվի Երևանի վերահսկողության տակ։ Մյուս կողմից, Իրանում նման միջանցքի ստեղծումն իրագործելի չէ: Իրանը հզոր է և կարող է պաշտպանել իր ինքնիշխանությունը»։

Քազեմին հավելում է. «Բացի այդ, Նախիջևանի և Բաքվի հարաբերությունները շարունակվում են  արդեն 30 տարի և նորություն չեն: Իսկ Իրանը բազմիցս ընդգծել է, որ անցած 30 տարիներին հիմք է տվել Թուրքիայի՝ Բաքվի, Կենտրոնական Ասիայի և Նախիջևանի հետ կապի, Հայաստանի՝ արտաքին աշխարհի հետ կապի համար, իսկ 2021 թվականի մարտին Բաքվի և Իրանի միջև այդ մասին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր»։

Վերլուծաբանը նշել է. «Հայերը լավ գիտեն միջանցքի և հաղորդակցության գծի տարբերությունը։ Հայաստանը աչք  փակեց Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի վրա, քանի որ չցանկացավ Բաքվին պատրվակ տալ միջանցքի համար: Հայերը շատ լավ հասկանում են, որ եթե նույնիսկ Բաքուն և Թուրքիան Հայաստանից նորմալ հաղորդակցման գիծ ստեղծեն, նրանք ի վերջո այդ հաղորդակցման գիծը կվերածեն Հայաստանը բռնազավթելու պահանջի։ Ուստի հայ պաշտոնյաները նշում են, որ Հայաստանը չպետք է նույնիսկ նորմալ ճանապարհ տրամադրի դեպի Թուրքիա և Բաքու, և որ Իրանի երթուղին, որը հայտնի է որպես Արաքսի ճանապարհ, լավագույն ծրագիրն է՝ Բաքվի և Թուրքիայի, Նախիջևանի ու Հայաստանի միջև արտաքին կապ հաստատելու համար»:

Նա նշել է, որ անկախ նրանից, թե ինչ նպատակով է արվել Էրդողանի հայտարարությունը, փաստն այն է, որ միջազգային իրավունքի կանոնների և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ Իրանը երբեք թույլ չի տա սահմանային և աշխարհաքաղաքական փոփոխություններ և տարածաշրջանում պատմական մայրուղիների փակում։ Ուստի Բաքվի և Թուրքիայի համար լավագույն լուծումը Իրանի ուղուց օգտվելն ու 2021 թվականի մարտի փոխըմբռնման հուշագրի իրականացումն է, և նրանք պետք է զերծ մնան պատմական և աշխարհաքաղաքական հարցերի հետ երկիմաստ ու ոչ միանշանակ հաղորդագրությունների ու հայտարարությունների տեսքով խաղալուց»։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22