Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 11 ամսում պետական բյուջե մուտք է գործել 107 միլիարդ դրամ

19.12.2024 17:02
1180

2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտք է գործել 107 միլիարդ դրամ։

Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այս գումարը ներառում է ինչպես կոմբինատի կողմից վճարված հարկերը, որոնք կազմել են 73 միլիարդ 800 միլիոն դրամ, այնպես էլ 33 միլիարդ 249 միլիոն դրամ շահաբաժինը, որը պետական բյուջե է փոխանցվել նախորդ շաբաթ։

«Սա, կարծում եմ, մի իրադարձություն է, որ արժի ընդգծել, որովհետև, ըստ էության, նման բան ավելի քան 20 տարի տեղի չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց վարչապետը։ 

Փաշինյանը նաև նշեց, որ այն պահից, երբ կառավարությունը բաժնեմաս ձեռք բերեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, հարկային մուտքերի դրական դինամիկա է նկատվում՝ նաև հաշվի առնելով միջազգային գները և վաճառքի ծավալները։

Armenpress

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12