Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի 70-ամյակը Քաջարանում նշվեց ժողովրդական տոնախմբությամբ

15.07.2023 12:31
1318

Հուլիսի 14-ին Քաջարանը տոնական  ծփանքի մեջ էր… Նշվում էր «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակը:

Հանքագործների հոբելյանին նվիրված տոնակատարությանը մասնակցելու եւ նրանց  շնորհավորելու համար  Քաջարան էին ժամանել Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Կարեն Համբարձումյանը,  հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Հանքագործներին շնորհավորելու էր եկել նաեւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Տոնակատարության գլխավոր միջոցառումներից էր քաղաքի մշակույթի պալատում տեղի ունեցած հանդիսավոր նիստը, որի ընթացքում ելույթ ունեցավ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին՝ իմաստավորելով ընկերության անցած ճանապարհը, նշելով կոմբինատի զարգացման ուղիները եւ շնորհավորանքի խոսք ուղղելով բազմահազարանոց կոլեկտիվի անդամներին:

Քաջարանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանը ներկաներին հղեց  Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանի շնորհավորանքի եւ ողջերթի խոսքը:

Քաջարանի հանքագործներին հոբելյանի առթիվ շնորհավորանքի խոսք ուղղեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Հանդիսավոր նիստի մասնակիցներին երաժշտական ողջույններ հղեցին Քաջարանի արվեստի դպրոցի սաները:

Տեղի ունեցավ նաեւ պարգեւատրությունների արարողություն. շուրջ յոթ տասնյակ հանքագործներ արժանացան ընկերության դրամական պարգեւների:

Հ.Գ.

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հոբելյանի առիթով 2023 թվականի մայիսի 20-ին լույս էր տեսել «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համարը, որը լավագույնս է ներկայացնում հանքարդյունաբերական հսկայի անցած ճանապարհն ու ներկայիս ընթացքը, ուստի եւ տոնական այս օրերին երիցս ընթերցողին ենք ներկայացնում պարբերականի բացառիկ այդ թողարկումը՝ http://surl.li/jcnrb :

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02