Քաջարանի մշակույթի պալատում  մեծարվեցին ընկերության կանայք

12.03.2024 11:26
1067

Մարտի 8-ից ըստ ամենայնի մեկնարկել է կանանց միամսյակը (մինչև ապրիլի 7-ը) և դրա շրջանակում կլինեն իգական սեռին մեծարելուն միտված միջոցառումներ: Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում մարտի 11-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 35 և ավելի տարիների աշխատանքային փորձ ունեցող կանայք էին, որոնց նվիրումի և ջանասիրության շնորհիվ ընկերությունը շարունակել է անխափան երթը: Ընթերցվեց 45 կանանց անուն, որոնցից յուրաքանչյուրին «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և  գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը շնորհակալագրեր և դրամական պարգևներ հանձնեցին:

Շնորհավորանքի խոսքում Ռ.Խուդոլին ընդգծեց, որ հաճելի մի զգացողությամբ է հանձնում պարգևները կանանց, որոնց մի մասը ծանր ու բարդ աշխատանք է կատարում, տղամարդուն բնորոշ գործառույթներ իրականացնում:

Պարգևատրվող կանանց բարեմաղթանքներ հղեց ընկերության վարչական դեպարտամենտի ղեկավար Զառա Սիանոզովան:

Պարային կատարումով ելույթ ունեցավ մշակույթի պալատի պարուսույց Մելանյա Մարտիրոսյանի սան, եվրոպական տարբեր բեմերում հանդես եկած պարուհի Սառա Ստեփանյանը:

Երաժշտական կատարումներով հանդես եկան մշակույթի պալատի վարիչ, քանոնահար Նառա Մկրտչյանը, դաշնակահար Գոհար Հովհաննիսյանը, ֆլեյտահար Լիլիթ Գրիգորյանը:

Այնուհետև անկեղծ զրույց ծավալվեց աղանդերի սեղանի շուրջ:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40