«Զավակներդ՝ հայրենատեր, ընթացքդ՝ հարատև» խորագրի ներքո տոնական հանդիսավոր նիստ

16.08.2025 20:00
479

«Զավակներդ՝ հայրենատեր, ընթացքդ՝ հարատև» խորագրի ներքո՝ մշակույթի կենտրոնի մեծ համերգասրահում տեղի է ունեցել տոնական հանդիսավոր նիստ, որի ընթացքում կապանցիներին շնորհավորել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Ազգային ժողովի պատգամավոր, կապանցի Աննա Գրիգորյանը և Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Ավանդույթի համաձայն՝ Կապան քաղաքի օրվա կապակցությամբ և համայնքի զարգացման տարբեր ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձինք՝ Սերգեյ Առստամյանը, Արտակ Թևանյանը, Կարմելա Հարությունյանը, Վահրամ Օրբելյանը, Արա Սարգսյանը, Արթուր Գաբրիելյանը, Տանյա Վարդանյանը, Համլետ Հայրապետյանը համայնքի ղեկավարի կողմից արժանացել են պատվոգրերի, շնորհակալագրերի և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամների։

Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի որոշմամբ՝ համայնքում ճարտարապետության ոլորտի զարգացման, մշակութային եւ գեղագիտական արժեքների ստեղծման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ մասնագիտական երկարամյա բեղմնավոր գործունեության համար Կապան համայնքի բարձրագույն՝ «Կապան» մեդալով է պարգևատրվել Յուրիկ Գևորգյանը։

Միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո հանդիսատեսը վայելել է Կապանի ժողնվագարանների անսամբլի և կանանց երգչախմբի համատեղ գեղեցիկ միջոցառումը:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22