Զգալիորեն նվազել է մոլիբդենի և պղնձի արտահանումը

10.04.2025 17:13
587

2025 թվականի առաջին երկու ամիսներին Հայաստանում կրճատվել է գրեթե բոլոր արտահանվող ապրանքների թողարկումը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արդյունաբերական արտադրությունը հունվար–փետրվարին (2024 թվականի նույն ամիսների համեմատ) ընդհանուր առմամբ նվազել է 19,4 տոկոսով։

Գրեթե 7 անգամ նվազել է մետաղագործական արտադրանքի արտադրությունը` կազմելով 35,6 մլրդ դրամ։ Մոտ մեկուկես տարի առաջ այստեղ ծավալներն աճել են ներմուծված ոսկու ձուլակտորների մշակման շնորհիվ, որոնք այնուհետև երրորդ երկրներ են վերարտահանվել ոսկերչական իրերի արտադրության համար։

Ինչ վերաբերում է մյուս ոլորտներին, ապա, օրինակ, ֆերոմոլիբդենի արտադրությունը նվազել է 31.2%–ով, ալյումինե փայլաթիթեղինը՝ 4.3%–ով: Ե՛վ փայլաթիթեղը, և՛ ֆերոմոլիբդենը Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանվող հիմնական ապրանքներն են։

Գրեթե 30%–ով կրճատվել է Հայաստանից արտահանվող հիմնական հումքային ապրանքի՝ պղնձի խտանյութի արտադրությունը։ 35%–ով նվազել է նաև մոլիբդենի խտանյութի արտադրությունը։

Նկատելիորեն նվազել է կոնյակի և գինու արտադրությունը, կոնյակի արտադրությունը` նվազել է գրեթե երկու անգամ կամ 45,3%–ով, իսկ գինու արտադրությունը` մեկ երրորդով կամ 33,3%–ով։

16,5%–ով կրճատվել է նաև հագուստի արտադրությունը, որը տեղի գործարանները կարում են Եվրոպայի և Ռուսաստանի պատվերով։

Արտահանման զգալի ծավալներ ունեցող մյուս ապրանքներից բավականին աճել է ծխախոտի արտադրությունը` մինչև 7,3 մլրդ հատ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40