Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել․ ԳՇ պետը ճիշտ չի ասում

09.06.2026 20:07
352

Այսօր լրագրողների հետ զրույցում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ մեկնաբանելով ընտրատեղամասը փակվելուց հետո մինչև ուշ գիշեր զինծառայողների ընտրություն կատարելու փաստն ասել է․ «Մեր զինծառայողները ընտրատեղամասի տարածքում եղել են սահմանված ժամին, այսինքն՝ ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել։ Դրա համար էլ կարող եք հարցերը տալ ընտրական հանձնաժողովի նախագահին և մյուսներին»:

Քանի որ Մեղրիում զինվորների ուշ ժամի քվեարկության հետ կապված դեպքը հնչեղ արձագանք գտավ, պաշտոնյաներն էլ՝ իրար հերթ չտալով փորձեցին արդարանալ, մեղքը բարդել ընտրական հանձնաժողովի անդամների եւ նախագահների, ասելով, թե դանդաղ են աշխատել, որոշեցինք ձեզ ներկայացնել զինվորների քվեարկության հետ կապված այլ դեպք՝ Գեղարքունիքի մարզի 20/56 ընտրատեղամասում:

Ընտրության օրը Գեղարքունիքի մարզի Սոթքի 20/56 ընտրատեղամասում ողջ օրը հարյուրավոր զինվորներ են քվեարկել: Շատերն անգամ զարմանում էին՝ այսքան բանակ ու զինծառայող չկա մեր երկրում, որտեղի՞ց այսքան զինվորական հագուստով քվեարկողներ։ Նրանք տեղամաս էին մտնում հրամանատարի ուղեկցությամբ, խելոք շարվում իրար հետեւից, հնազանդ մտնում քվեախցիկ ու քվեարկում։ Նախ նկատեցինք, որ որոշ զինվորների մոտ անձնագիր կար եւ նրանք անձնագիրն էին տալիս հանձնաժողովի անդամներին՝ գրանցվելու համար։ Բայց զինծառայողներից շատերը քվեարկում էին առանց անձնագրի՝ ինչ որ համար՝ թիվ էին ասում, ու գնում քվերակության: Այդ ընտրատեղամասում ականատես եղանք, թե ինչպես զինվորը թիվ նշեց, հանձնաժողովի անդամն ասաց, որ այդ թվի տակ արդեն քվեարկել են: Փորձեցինք պարզաբանում ստանա հանձնաժողովի քարտուղարից, նա խույս տվեց, ասաց՝ ճշտելու բան կա: Մեր միջամտելուց հետո միայն թույլ չտվեցին զինվորին երկրորդ անգամ քվեարկել: Եթե չմիջամտեինք, չի բացառվում, որ տեղի կունենար կրկնակի քվեարկություն:

Զինվորներից ոմանք քվեախցիկից դուրս էին գալիս եւ իրենց հետ տանում 16 համարի թերթիկը։

Ինչ վերաբերում է ուշանալ-չուշանալուն։ Նշված ընտրատեղամասի ներսում՝ 19:55-ի դրությամբ 20 –ից ավելի զինվոր էին սպասում, որ քվեարկեն: Օրենքը թույլատրում է ընտրատեղամասում առնվազն 15 մարդու ներկայություն, որոնք՝ անկախ ժամից, եթե անգամ 20։00-ն անցել է, պետք է քվեարկեն։ Բայց մեր աչքի առաջ Սոթքի նշված տեղամասում ՔՊ-ի վստահված անձ Հակոբ Ավետյանը, ով Սոթքի նախկին գյուղապետն է, փորձում էր 20։00-ին ընտրական տեղամասի մտցնել եւս մի քանի հարյուր զինվորի, որպեսզի ասեն՝ արդեն տեղամասի ներսում են, իրավունք ունեն ընտրելու: Իսկ ժամը 20:00-ին, Ընտրական օրենսգրքի համաձայն, պետք է բոլոր ընտրական տեղամասերի դռները փակվեն: Միայն մեր բարձրացրած աղմուկից հետո հարյուրավոր զինվորների մուտքը ընտրատեղամաս կանխվեց։ Այնպես որ ճիշտ չի ասում ԶՈՒ ԳՇ պետը՝ երբ ասում է․ ժամանակին են զինծառայողները գնացել քվեարկության։ Թեեւ չի բացառվում, որ զինվորներն այդ օրը մեկ անգամ չեն գնացել քվեարկությա եւ ընտրատեղամասից ընտրատեղամաս անցնելը ժամանակ է խլել նրանցից, դա է եղել պատճառը, որ որոշ տեղերում միայն 20:00 –ից հետո են տեղ հասել:

Ի դեպ, 700-ից ավելի զինծառայող է ընտրել Սոթքի այդ տեղամասում, որտեղ ընտրությանը մասնակցել է 1185 ընտրող, ՔՊ-ն ստացել է 718 ձայն: Մենք տեղեկացանք նաեւ, որ ամեն ինչ արել են, որ սահմանամերձ ընտրատեղամասերում ՔՊ-ի ձայները մեծ լինեն, որպեսզի ասեն՝ տեսեք․ սահմանին ապրող մարդիկ գոհ են, վստահում են գործող իշխանություններին։ Բայց դա արել են հիմնականում սահմանապահների եւ զինծառայողների միջոցով։

hraparak.am

Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի

31.10.2026 15:21

Թեհրանը TRIPP-ի շուրջ լուրջ մտահոգություններ ունի, բայց վստահում է ՀՀ իշխանությանը. Իրանի դեսպան

31.10.2026 14:52

Մելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվել

30.10.2026 23:53

Արծվիկ Մինասյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ԱԺ ընդդիմության միասնական թեկնածու

30.10.2026 19:04

Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով

30.10.2026 17:27

Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան

30.10.2026 17:01

«Արևմտյան Ադրբեջանի» հորինված քարտեզի վտանգը «կախված» է պատմաբանների գլխին. ի՞նչ է կատարվում ԳԱԱ պատմության ինստիտուտում

30.10.2026 16:03

ԱԼՅՈՇԱ ԽՈՍՐՈՎՅԱՆԸ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված է 20 տարվա ազատազրկման

30.10.2026 15:41

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ

30.10.2026 14:28

Եվրոպայում գազի գինը գերազանցեց 1160 դոլարը 1000 խորանարդ մետրի համար

30.10.2026 14:09

Ալիևը հանկարծ որոշել է մեծ եղբորն իր տեղը ցույց տալ․ ադրբեջանագետ

30.10.2026 14:07

«Նրանք պատանդներ են և պետք է ազատ արձակվեն անհապաղ»․ ՀԴԿԽ-ի զեկույցը՝ Բաքվում պահվող 20 հայերի մասին

30.10.2026 12:27