ԶՊՄԿ-ի պոչատարի վթարից հետո պոչանքները լցվել են նաեւ հէկի թունել

28.10.2019 14:55
2059

Երեկ ուշ երեկոյան Կապանի բնակիչները կրկին արձանագրել են, որ քաղաքով անցնող Ողջի գետն աղտոտվել է: «Զբոսավարներ հարավից» ՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը «Հետքին» հայտնել է, որ այս մասին ահազանգել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժին, որի մասնագետները կատարել են ջրի նմուշառում:

Գետի աղտոտման հետքերով, ըստ Դ. Հակոբյանի, իրենք հասել էին Ներքին Գիրաթաղ, որտեղ հոկտեմբերի 17-ին տեղի էր ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատարի վթար, որի հետեւանքով պոչանքները լցվել էին Ողջի գետ:

Դավիթ Հակոբյանի փոխանցմամբ՝ Ներքին Գիրաթաղում արձանագրել են, որ Ողջիի Գիրաթաղ վտակի ջուրը մաքուր է, ինչից հետո Ողջիի հոսանքով շարժվել են ներքեւ՝ դեպի Կապան, եւ պարզել են, որ Ողջին աղտոտվել է դրա վրա գտնվող Ջրախորի հէկի (գտնվում է Կապանի տարածքում, տես ստորեւ) թունելի մաքրումից: Հէկի թունելն իր հերթին աղտոտված է եղել հոկտեմբերի 17-ին ԶՊՄԿ-ի  պոչատարից արտահոսած պոչանքներով:

Ջրախորի հէկը (ներկայում կազմված է 3 փոքր հէկերից՝ «Ողջի-1», «Ողջի-2», «Ողջի-3», որոնք աշխատում են կասկադային համակարգով) Հայաստանի ամենահին հէկերից է, կառուցվել է 20-րդ դարի սկզբին: Շահագործողը «Կապան-Էնեղժի» ՓԲԸ-ն է:   

Լուսանկարում՝ Ողջի գետը (արխիվային լուսանկար)

hetq.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22