«ԶՊՄԿ-ում ստուգումների ամենաեռուն փուլն է»

30.10.2018 11:35
1488

Զանգեզուրի պղնձամոլիբենային կոմբինատում ստուգումների  ամենաեռուն փուլն է, ընկերությունը պահանջվող գրեթե բոլոր փաստաթղթերը ներկայացրել է: Այս մասին մեզ հայտնեց բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը: Նրա փոխանցմամբ՝ այլևս որևէ տեղեկություն չի կարող հայտնել, քանի որ դա վարչարարություն է, հրապարակման ենթակա չէ:

Արթուր Գրիգորյանն ասաց, թե երբ ստուգումներն ավարտեն, և արդյունքներ լինեն, անպայման կհրապարակեն:

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ում տեսչական ստուգումներն սկսվել են սեպտեմբերի 10-ից: Սկզբից հայտարարվել էր, որ դրանք 15 աշխատանքային օր են տևելու, սակայն ժամկետն անհրաժեշտության դեպքում հնարավոր է փոխվի: Արդյունքում ստուգումների համար բավականին երկար ժամկետ է սահմանվել՝ 75 աշխատանքային օրը: Տեսչական մարմնի  ղեկավարը այն պայմանավորեց ԶՊՄԿ-ի մեծ լինելու հանգամանքով, ապա նաև հղում արեց «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 4-րդ հոդվածին: Ըստ այդմ՝ անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ՝ համապատասխան պետական մարմնի ղեկավարի հրամանով կամ հանձնարարագրով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 75 անընդմեջ աշխատանքային օր այն տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնք ստուգվող ժամանակաշրջանի որևէ ֆինանսական տարվա արդյունքով 3,0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող կամ համախառն եկամուտ են հայտարարագրել: 

Հարցին, թե երբ են նախատեսում ավարտել ստուգումները, Արթուր Գրիգորյանը պատասխանեց, որ ստուգումների ավարտի մասին որևէ տեղեկություն չի կարող ասել, ապա հավելեց, թե փաստ չէ նաև, որ 75 աշխատանքային օրերը կօգտագործեն: Երկարացումն, ըստ նրա, անհրաժեշտ էր, որ ժամկետների պատճառով չհայտնվեին ցայտնոտային իրավիճակում, և որ ժամկետները չսահմանափակեին իրականացվող գործընթացը:

Հիշեցնենք նաև, որ մայիսին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական էր տվել ստուգումներ սկսել 28 մետաղական հանքարդյունաբերող ընկերություններում: Տեսչական մարմինն առաջին ստուգումն իրականացրել էր Ամուլսարի հանքավայրում: Արթուր Գրիգորյանի փոխանցմամբ՝ այդ ստուգումների արդյունքներն արդեն ուղարկել են կառավարություն:

 

Նյութի աղբյուր՝ hetq.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40