Չինաստանի դեսպանը հստակ պատասխաններ չտվեց «Սյունյաց երկրի» հարցերին

25.08.2022 17:26
3028

Աշխատանքային այցով օգոստոսի 24-ից Սյունիքի մարզում էր Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը:

Պարոն դեսպանն այսօր հանդիպել է մարզի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին:

Ինչպես հայտարարել ենք նախապես, «Սյունյաց երկիրը» վեց հարց էր ուղղել դեսպանին:

Նախ ուզում էինք իմանալ, թե ի՞նչ կոնկրետ, գործնական քայլեր ձեռնարկեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը 44 օր տևած պատերազմի ընթացքում՝ անհավասար կռիվը կանգնեցնելու, ագրեսորին զսպելու և  հայ ժողովրդի հերթական կոտորածը կասեցնելու ուղղությամբ:

- Առաջին անգամ եմ Սյունիքում, շնորհակալ եմ  այստեղի գործընկերներին, որ հոգացել են, որ այցը բարձր մակարդակով անցնի, երեկվանից նկատել եմ այն ջերմ վերաբերմունքն ու ընդունելությունը, որին արժանացել եմ այստեղ:

Ձեր հնչեցրած հարցի վերաբերմամբ Չինաստանի դիրքորոշումը շատ պարզորոշ է, քանի որ և՛ Հայաստանի հետ, և՛ Ադրբեջանի  հետ Չինաստանը  բարեկամաբար է տրամադրված: Մենք հույս ունենք, որ երկու երկրները՝ ամեն մեկն իր դիրքից, պատերազմը զսպելու քայլեր կձեռնարկի: Հույս ունենք, որ երկու երկրները բանակցությունների ճանապարհով և երկխոսությունների լեզվով կկարողանան  ընդանուր հայտարարի գալ: Քանի որ երկու երկրների ջանքերով  ծնունդ առած խաղաղությունն ամբողջ տարածաշրջանի համար շատ կարևոր նախապայման է: Չինաստանը, ինչպես համաշխարհային հանրությունը, ցանկանում է, որ այս տարածաշրջանում խաղաղություն լինի:

Մեր հաջորդ հարցերին ևս՝ կապված Ադրբեջանում գտնվող հայ գերիների, անհետ կորածների ճակատագրերի հետ, Արցախի բնակչության գոյությունը Ադրբեջան պետության կազմում, դեսպանը հստակ պատասխաններ չտվեց՝ վկայակոչելով երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու ՄԱԿ-ի որոշումները: Եվ նորից կրկնեց միտքը, որ երկու երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանն ընդհանուր լեզու պիտի գտնեն:

- Տպավորություն ունենք, որ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության երբեմնի դրվատելի հարաբերությունները ճաք են տվել վերջին տարիներին:

Եվ ուրեմն՝ ի՞նչ խոչընդոտներ, խանգարող հանգամանքներ կան հայ-չինական հարաբերություններում, և այն էլ՝ հիմա, երբ մեր երկիրն ու հայոց պետականությունը  կանգնած են լրջագույն մարտահրավերների առջև, - հարցրեցինք դեսպանին:

-  Չգիտեմ, թե ինչից եք եզրակացրել, որ հայ-չինական հարաբերություններն ինչ-որ բանով խոչընդոտվել են: Իհարկե, աշխարհի ժողովուրդները կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ լրջագույն մարտահրավերի առջև են կանգնել և կանգնած, բայց նույնիսկ այդ պայմաններում հայ-չինական բարեկամությունը կանգ չի առել: 2020 թվականի  դժվարին տարում երկու երկրների առևտրաշրջանառությունը հասավ մեկ միլիարդ դոլարի, 2021թ. այդ թիվը հասավ 1,4 միլիարդ դոլարի: Իսկ հայպետվիճվարչության տվյալներով՝ միայն այս տարվա առաջին վեց ամսում այդ թիվը հասել է 7 միլիարդի, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ աճը կազմել է 21 տոկոս: Երկու կարծիք չի կարող լինել, որ այդ թվերին հասել ենք երկու երկրների

համագործակցության և փոխըմբռման շնորհիվ: Թեպետ Հայաստանն ու Չինաստանն իրարից հեռու են, բեռնափոխադրումների դժվարություններ կան, բայց երկու երկրների կողմից գործնական քայլեր են արվում դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ: Նաև ասեմ, որ այդ ձեռքբերումները դժվարությամբ են մեզ տրվել:

-  «Սյունյաց երկրին» հետաքրքրում էր նաև, թե ինչ գիտեր դեսպանը Հայաստանի մասին, և արդյո՞ք այստեղ լինելուց հետո փոխվել են նրա պատկերացումները:

- Հայաստան գալուց առաջ շատ բան չեմ իմացել Ձեր երկրի մասին, բայց 2011 թվականին Չինաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակիցների հետ եղել եմ Հայաստանում, բնականաբար, այդ ժամանակ չէի կարող ենթադրել, որ տասը տարի հետո դիվանագիտական աշխատանքի կլինեմ այստեղ: Գիտեի, որ հայ ազգը շատ բարեկամաբար է տրամադրված Չինաստանի հանդեպ, հայկական մշակույթը և չինականն իրականում շատ նմանություններ ունեն: Հայերը նույն կերպ են վերաբերվում ընտանիքին, ընկերներին, ինչպես և մենք: Կարող եմ ասել և՛ Չինաստանը, և՛ Հայաստանը քաղաքակրթության օրրաններ են: Յուրաքանչյուր քաղաքակրթություն ունի իր գեղեցկությունը, և միասին մենք կարող ենք ստեղծել մի նոր համամարդկային արժեք: Թեև Հայաստանը տարածքով փոքր երկիր է, բայց մենք երբեք չենք փորձել քաղաքակրթությունները մեծ ու փոքր համարել և Հայաստանին վերաբերվում ենք որպես հավասար գործընկերոջ:

Վահրամ Օրբելյան

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08