Անսովոր սեպտեմբեր. սպասելիքներ եւ մտահոգություններ

10.09.2020 10:35
6988

Սկսվում է 2020-2021 ուսումնական տարին: Եվ որքան էլ հույս էինք փայփայում, որ այն կմեկնարկի առանց արտակարգ դրության, տոնական տրամադրությամբ եւ համաճարակը հաղթահարած պայմաններում, ստիպված ենք խոստովանել, որ շատերիս համար երկար սպասված սեպտեմբերը դիմավորում ենք դեռեւս առկա բազմաթիվ մարտահրավերներով ու հետագա զարգացումների հանդեպ խորն անորոշությամբ: Անշուշտ, ստեղծված իրավիճակը  հետագայում կարիք կունենա համապարփակ վերլուծության: Սակայն, կարծում եմ, դա ոչ հեռու ապագայում անխուսափելիորեն սպասվող խոսակցության առանձին թեմա է, քանի որ շատ կարեւոր է վերլուծել եւ վերհանել թույլ տրված սխալները՝ ապագայում չկրկնելու նպատակով:
Նախորդ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում՝ մարտ ամսին, հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններն անցան ուսումնական գործընթացի հեռավար եղանակին, եւ որպես կրթական հաստատության ղեկավար՝ պետք է իմ խորին շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեմ բոլոր ուսուցիչներին եւ կրթական գործընթացի մասնակիցներին՝ ցուցաբերած նվիրվածության եւ առկա մարտահրավերներին արագ ու համաչափ արձագանքելու համար: Իհարկե, եղան տարատեսակ պատճառներով պայմանավորված բացթողումներ եւ թերացումներ, սակայն փաստ է, որ մեծապես մեր ուսուցչական կազմի անձնուրաց աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ իր տրամաբանական ավարտին հասցնել նախորդ ուսումնական տարին: 
Նոր ուսումնական տարվա շեմին բոլորիս առջեւ ծառացան երկու կարեւոր հարց.
1.Շարունակե՞լ, արդյոք, հեռավար ուսուցումը, թե՞ վերադառնալ ուսուցման առկա եղանակին:
2.Եթե վերադառնում ենք առկա ուսուցմանը, ապա ինչպե՞ս այն կազմակերպել:
Կարծում եմ, առաջին հարցի պատասխանը շատերիս համար միանշանակ էր. վերադառնալ ուսուցման առկա եղանակին, քանզի փորձը ցույց տվեց, որ ուսուցման հեռավար եղանակը որեւէ կերպ չի կարող լիարժեք փոխարինել առկա եղանակին թե՛ մարդկային անմիջական շփման բացակայության եւ թե՛ մի շարք տեխնիկական պատճառներով: Սակայն ինչպե՞ս կազմակերպել ուսումնական գործընթացը ստեղծված եւ դեռեւս անորոշ ժամանակով պահպանվող բարդ համաճարակային պայմաններում: 
ԿԳՄՍ նախարարության կողմից բոլոր ուսումնական հաստատություններին է հասցվել համաճարակային պայմաններում կրթական գործընթացը կազմակերպելու ուղեցույց, որն, ի դեպ, մանրամասն ներկայացվեց օգոստոսի 28-ին կայացած ամենամյա խորհրդակցության ժամանակ: Մի շարք դրական նորամուծություններով հանդերձ (մասնավորապես փաստաթղթերի էլեկտրոնային շրջանառության ներդնումը) այդուհանդերձ առաջարկված ուղեցույցը թե՛ ուսուցիչների եւ թե՛ ծնողների զգալի մասի մեջ մի շարք մտահոգություններ առաջացրեց:
Անդրադառնամ դրանցից առավել քննարկվողներին:
1.Դասարանում աշակերտների քանակը չի կարող գերազանցել 20-ը: Եթե ըստ պարետի որոշման խնջույքների կամ սգո արարողությունների ժամանակ մասնակիցների առավելագույն թիվը 40 է, ապա առնվազն անտրամաբանական է թվում առավելագույնը 20 հոգանոց ուսումնական խմբի սահմանումը, ինչը, ի դեպ, լրացուցիչ կազամակերպչական խնդիրներ է առաջացրել դպրոցներում:
2. Պարտադիր պահանջ է ներկայացվում աշակերտների եւ ուսուցիչների կողմից ամբողջ դասապրոցեսի ընթացքում դիմակի կրումը: Նախ անհասկանալի է, թե ինչու ռեստորաններում, առանց սոցիալական 1,5-2 մետրանոց հեռավորությունը պահպանելու խնջույքի մասնակիցները, որոնց թվում, ի դեպ, կարող են լինել նաեւ ռիսկային խմբին պատկանող բազմաթիվ անձինք, կարող են դիմակ չկրել, իսկ առավել նվազ ռիսկային խմբին պատկանող երեխաները սոցիալական անհրաժեշտ հեռավորության պայմաններում պարտավոր են առնվազն 4-5 ժամ անդադար դիմակ կրել: Մենք այդպես էլ որեւէ լուրջ բժշկական հետազոտություն չտեսանք, թե ինչ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ երեխայի համար դիմակի անընդհատ կրումը՝ առանց դասամիջոցների, առանց երեխայի համար կենսականորեն անհրաժեշտ ֆիզիկական ակտիվության: Մինչդեռ՝ մի շարք մասնագետների կարծիքով՝ անընդհատ դիմակ կրելու դեպքում ներշնչվող օդի մեջ կտրուկ իջնում է թթվածնի քանակը մինչեւ 17-18 % եւ էականորեն աճում է սնկային հիվանդությունների հնարավորությունը, ինչը չի կարող անհետեւանք լինել երեխայի առողջության համար: 
3. Ըստ իս, լրջորեն չի ուսումնասիրվել մեծ քանակներով ախտահանիչ նյութերի օգտագործման ներգործությունը մարդու օրգանիզմի վրա: Արդյո՞ք չի ավելանում տարատեսակ ալերգիկ երեւույթների հնարավորությունն այս դեպքում: Դարձյալ չունենք պատասխան: 
4. Դպրոցները 5-օրյա ռեժիմից անցնում են 6-օրյա ռեժիմի այն պատճառաբանությամբ, թե սրանով նվազում է երեխայի` դպրոցում գտնվելու ժամանակը: Շատ կասկածելի պնդում է, քանի որ անփոփոխ է մնում ուսումնական պլանով նախատեսված դասաժամերի քանակը, սակայն դրա փոխարեն երեխան մեկ օր ավելի պետք է համապատասխան տրանսպորտային միջոցով հասնի դպրոց, ինչը, համաձայնեք, ավելացնում է վարակվելու հնարավորությունը: Կարծում եմ, երեխայի դպրոցում գտնվելու ժամանակահատվածն ավելի տրամաբանական կլիներ կրճատել ավելի կարճ, օրինակ՝ 25-30 րոպեանոց դասաժամեր սահմանելով, ինչը, ի դեպ, նախատեսվում է բազմահերթ ուսուցում իրականացնող կրթական հաստատություններում: 
Սրանք շատերիս անհանգստացնող հարցերի ընդամենը մի փոքր մասն են, որոնց մասին բարձրաձայնում եմ:
Համոզված եմ, ապագայում շտկումներն անխուսափելի են լինելու: Կարեւորը, ինչպես ժողովուրդն է ասում, ունքը շինելու տեղ աչքը չվնասենք:
Լինենք ողջախոհ, Աստված պահապան բոլորիս:

Խաչատուր Բադալյան
Վերին Խոտանանի միջն. դպրոցի տնօրեն

 

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34