Գորիսի պետական քոլեջի 30 աշխատակից (սեփական դիմումով) հեռանում են կրթօջախից՝ այդկերպ մերժելով Ժաննա Անդրեասյանի հերթական կամայական ու ապօրինի հրամանը

02.12.2025 17:37
4583

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնից ազատել է Կարեն Լազարյանին։

Ընդ որում՝ ազատման հրամանում որևէ հիմք՝ գործող օրենքներից բխող, չի նշվում։

Վկայակոչվում է սոսկ «ՊՈԱԿ–ների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ժդ» կետը, որը սահմանում է՝ «Առկա են օրենքով սահմանված այլ հիմքեր»։

Թե ինչ օրենքների և ինչ հիմքերի ու այլ հիմքերի մասին է խոսքը՝ ոչ մի բառ։

Իսկ շահարկումը, թե Կարեն Լազարյանը խոչընդոտում է ՀՀ կառավարության 2025 թ․ ապրիլի 17-ի  N 441-Ա որոշման (Գորիսի երկու քոլեջի միաձուլման) իրականացմանը, դարձյալ զուրկ է փաստական որևէ հիմքից։

Ըստ քոլեջի՝ քանիցս նախարարություն հղած գրությունների՝ Կառավարության վերոնշյալ որոշման կատարմանը դիտավորությամբ խոչընդոտում է միայն մեկ անձնավորություն՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով, ըստ Գորիսում տարածված լուրերի, դրանով տարածաշրջանում հակավարչապետական տրամադրություններ է գեներացնում։

Քիչ առաջ տեղի է ունեցել Գորիսի պետական քոլեջի դասախոսական և վարչական աշխատողների ընդհանուր ժողովը՝ նախարարի անհիմն հրամանը քննարկելու նպատակով։

Ժողովի մասնակիցները վերստին արձանագրել են, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու փոխնախարար Արաքսյա Սվաջյանը՝ տեղական երկու իշխանավորի անձնական պատվերով ու նրանց անձնական շահերից ելնելով, ամիսներ շարունակ փորձում են աշխատանքից ազատել Կարեն Լազարյանին, բայց չեն կարողանում՝ օրինական հիմքեր չգտնելու պատճառով: Ուստի և նախընտրել են հերթական անգամ ՀՀ օրենքները շրջանցելու անբարո ճանապարհը:

Ժողովականները նշել են նաև, որ ԿԳՄՍ նախարարն ու նրա տեղակալը դիտավորությամբ են կազմաքանդում հանրապետության ամենակայացած և ամենահամբավավոր երկու կրթօջախը՝ «Գորիսի պետական քոլեջը» և «Գորիսի պրոֆ․ Խ. Երիցյանի անվան գյուղատնտեսական պետական քոլեջը»՝ այդկերպ ոչ միայն վնասելով միջին մասնագիտական կայացած կրթական համակարգին, այլև թուլացնելով սահմանապահ դարձած Գորիսի տարածաշրջանի դիմադրողականությունը:

Եվ հաշվի առնելով, որ իրավական ճանապարհով այլևս հնարավոր չէ նախարարին հետ պահել հակակրթական գործողություններից և անձնական վրեժխնդրությունից, 30 հոգի՝ դասախոսներ և վարչական աշխատողներ, դիմել են դեռևս գործող տնօրեն Կարեն Լազարյանին՝ աշխատանքից ազատվելու պահանջով:

Այդ ամենը նշանակում է, որ վաղվանից՝ դեկտեմբերի 3-ից, Գորիսի 100-ամյա պետական քոլեջը հայտնվում է դադարի մեջ՝ այս անգամ դասախոսներ չունենալու պատճառով…

Թե ինչ կլինի հետո, կիմանաք մեր հաջորդ հրապարակումներից:

Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ Պուտին

27.10.2026 19:42

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ

27.10.2026 18:00

Արցախի գործակալությունը բողոք է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյայի անտեղյակության վերաբերյալ

27.10.2026 17:45

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

27.10.2026 17:31

Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնների վարիչներ, այդ թվում՝ Վարդան Այվազյանը

27.10.2026 16:22

Էկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու

27.10.2026 15:50

Յակոբ Այնթապլեանը և Դավիթ Գասպարյանը՝ «Սյունյաց երկրի» խմբագրությունում

27.10.2026 15:29

Գերագույն առաջնորդը լիովին առողջ է․ Ղալիբաֆ

27.10.2026 14:30

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության համաձայնագիրը

27.10.2026 14:28

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

27.10.2026 12:52

Սա Իրանի տարածաշրջանային հզորության և առաջնորդության անուղղակի, սակայն փաստացի ճանաչում է․ իրանագետ

27.10.2026 12:38

Գրքի շնորհանդես Կապանի էլեկտրոնային գրադարանում

27.10.2026 12:23