Հրաժեշտ ենք տալիս 2025-ին, իսկ Սյունիքի մարզի հազարավոր հեկտար հողատարածքներ շարունակում են մնալ օկուպացված

15.12.2025 17:36
1715

44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզը հայտնվեց ծանր վիճակում։ Նախ՝ մեր երկրամասի սահմանամերձ հատվածից բազմաթիվ տարածքներ բռնազավթվեցին Ադրբեջանի կողմից։ Եվ հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ չգիտենք անգամ՝ երբեմնի 4506 քառակուսի կմ տարածք ունեցող Սյունիքից որքա՞ն է մնացել հայոց ինքնիշխանության ներքո։

Այնուհետև՝ շրջափակվեցին մեր մարզի կարևոր մայրուղիները. նկատի ունենք Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն, Կապան-Ագարակ-Ուժանիս-Եղվարդ ճանապարհները։

Հարց՝ ինչպե՞ս պետք է հետ բերենք մարզից բռնազավթված տարածքները, ինչպե՞ս պիտի վերականգնենք Սյունիքի տարածքային ամբողջականությունը։

Գործող իշխանությունը միանգամայն հակասական և տարօրինակ պատասխան է տալիս։ Նախ՝ վկայակոչվում է Ալմա-Աթայի հռչակագիրը, երկրորդ՝ անընդհատ հիշեցվում է, թե այդ տարածքների վերադարձը տեղի կունենա այն բանից հետո, երբ Սյունիքի արևելյան սահմաններում կիրականացվեն սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ։

Ընդ որում՝ չհիշելու կամ մոռացության են տալիս ակնհայտ իրողությունները, որ նույն Ալմա-Աթայի հռչակագրի օրերին Սյունիքը միանգամայն այլ սահմաններ ուներ։

Կամ մոռացության են տալիս փաստը, որ 1920-ական և 1980-ական թվականներին՝ երկու անգամ, Սյունիքի արևելյան սահմանները սահամանագծվել և սահմանազատվել են։

Հաջորդ հարցը վերաբերում է օգոստոսի 8-ին վաշինգտոնյան իրադարձություններին: Հազարավոր սյունեցիների կարծիքն է՝ այդ փաստաթղթերից հետո Սյունիքը հայտնվել է նոր մարտահրավերներին դեմ հանդիման։

Մի զարմանալի երևույթի ենք ականատես՝ և՛ մայրաքաղաքային մամուլում, և՛ առհասարակ մեր հանրային խոսույթի տիրույթում բոլորը եռանդուն ձևով բանավիճում են՝ ենթադրյալ միջանցքն ի՞նչ անուն կունենա՝ «Զանգեզուրի միջա՞նցք», թե՞ «Թրամփի ուղի»։

Սյունիքում մտահոգված չեն, թե ինչ անուն կտրվի ենթադրյալ այդ ճանապարհին: Մեզ մտահոգում է հարցի բովանդակային մասը՝ որքա՞ն տարածք է զբաղեցնելու երթուղին, ի՞նչ ինքնիշխանություն է ունենալու Հայաստանի Հանրապետությունը  միջանցքում։

Քանի դեռ մեր կողմից հստակ պատասխաններ չկա խնդրո առարկայի վերաբերյալ և քանի դեռ շրջանառվում է միայն Ադրբեջանի ղեկավարության տեսակետը, ստիպված ենք ենթադրել՝ խոսքն այս անգամ նույնպես Սյունիքի հերթական անդամահատման մասին է։

Մենք ակնհայտորեն տեսնում ենք՝ ենթադրյալ  միջանցքը հակաիրանական և հակառուսական ուղղվածություն ունի։ Եվ այն աղմուկը, թե գնում ենք դեպի խաղաղություն, ոչ միայն կասկածի տեղիք է տալիս, այլև տպավորություն է թողնում, որ լեգիտիմ հիմքեր ենք ստեղծում ապագա պատերազմների համար...

Կարևոր մի հանգամանք ևս. աշխարհի շատ քիչ անկյուններում են այդքան տենչում խաղաղություն, որքան Սյունիքի մարզում:

Եվ թող որևէ մեկը չփորձի մեզ մեղադրել այն բանում, թե Սյունիքում խաղաղություն չեն ուզում:  Մենք խաղաղություն ենք ուզում բոլորից շատ, քան որևէ մեկը Երևանում, բայց ուզում ենք արժանապատիվ խաղաղություն, իրական խաղաղություն և ոչ թե պատրանք։

Այն խաղաղությունը, ինչ որ առաջարկվում է՝ բազմաթիվ կնճռոտ հարցերի պարագայում, արդյո՞ք  հնարավոր է խաղաղություն համարել։

Մյուս կողմից՝ իրական խաղաղության մասին խոսելիս, նախ և առաջ, պետք է մեր հանրության մեջ ստեղծել քաղաքացիական համերաշխություն։ Համոզված ենք՝ առանց ներքին համերաշխության՝ խաղաղություն առհասարակ չի կարող լինել։ Իսկ ի՞նչ ենք անում մենք: Անում ենք ճիշտ հակառակը. շարունակում ենք հանրությունը բաժանել տարբեր մասերի, շարունակում ենք խորացնել վերջին տարիներին ստեղծված ջրբաժանը, շարունակում ենք հետապնդել երևելի ուժերին, կարող ուժերին:

Եվ երբ ասում ենք՝ պատերազմ չկա, հանրային տարբեր ընկալումների ենք բախվում։ Պատերազմները սովորաբար տեղի են ունենում կոնկրետ խնդիրներ լուծելու համար։ Երբ առանց պատերազմի՝ խաղաղ ճանապարհով, կատարում ենք Ադրբեջանի բոլոր պահանջները, ապա ի՞նչ իմաստ ունի Ադրբեջանի կողմից կրակահերթեր արձակելը դեպի Սյունիք։

Այնպես որ՝ Սյունիքի շուրջ պետք է մտածել լրջորեն, որովհետև առանց Սյունիքի հնարավոր չէ առհասարակ խոսել Հայաստանի անկախության կամ ինքնիշխանության մասին: Իսկ ովքեր Հայաստանի անկախության մասին խոսում են, ովքեր անընդհատ թմբկահարում են Հայաստանի ինքնիշխանության մասին և մոռանում սյունիքյան հիմնախնդիրները, ապա դա պարզունակ գավառական խաղի տպավորություն է թողնում։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40