1 միլիոն դոլար՝ Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ից առավել տուժած բնակչությանը աջակցելու համար

09.06.2020 11:48
1164

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը 1 միլիոն ԱՄՆ դոլար է հավաքագրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ «Վերականգնվել ավելի ուժեղ» հիմնադրամից* (“Recover Better Fund”)՝ Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի անմիջական և կարճաժամկետ սոցիալ-տնտեսական հետևանքները լուծելու համար՝ օգտագործելով առկա բազմոլորտային արձագանքը:

Հայաստանի համատեղ ծրագիրը, որը կրում է «ՔՈՎԻԴ-19-ը և կայունությունը Հայաստանում. խոցելի մարդկանց և համայնքների վրա սոցիալ-տնտեսական ազդեցության մեղմացումը» անվանումը, մշակվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի յոթ գործակալությունների՝ ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից: ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարության ներքո՝ ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի կառավարությանը և հայ ժողովրդին՝ հատկապես արձագանքելով Հայաստանում առավել խոցելի բնակչության կարիքներին, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին, միայնակ մայրերին, մեծահասակներին, ընտանեկան բռնություն վերապրած անձանց, առաջնագծի աշխատողներին, տեղահանված մարդկանց և աշխատանքային միգրանտներին, ինչպես նաև՝ համավարակից տուժած փոքր բիզնեսներին:

Նախաձեռնության մասին նախօրեին հայտարարել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփը՝  ՔՈՎԻԴ-19-ի արձագանքի շուրջ Հայաստանում ՄԱԿ-ի թիմի և ՀՀ Կառավարության, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և մի շարք նախարարությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկման ժամանակ:

«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը ջանք չի խնայել՝ մշակելու արդյունավետ համագործակցություն, որը կօգնի ամրապնդել Հայաստանի կառավարության կարողությունները և ուղղակիորեն կարձագանքի ՔՈՎԻԴ-19-ի ազդեցության հանդեպ առավել խոցելի խմբերի և համայնքների խնդիրներին՝ համոզվելով, որ ոչ ոք չի անտեսվել»,- քննարկման ժամանակ ասել է Շոմբի Շարփը:

«Կառավարության անունից շնորհակալություն եմ հայտնում ՄԱԿ-ին` այս դժվար պահին Հայաստանի կողքին լինելու համար, ինչպես նաև բարձր եմ գնահատում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ ստեղծված կառուցողական համագործակցությունը: Բոլորիս նպատակը մեկն է` արդյունավետ կերպով պայքարել համավարակի դեմ և հնարավորինս մեղմել դրա սոցիալ-տնտեսական հետևանքները»,- ընդգծել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հայաստանի համատեղ ծրագրի ակնկալվող արդյունքներն են՝ 1) իրավունքների և փաստերի վրա հիմնված սոցիալական պաշտպանության տրամադրումը, մասնավորապես՝ կանխիկ գումարի փոխանցման և առաջնային ծառայությունների տեսքով, ինչը հնարավորություն կտա բարելավելու բարդ իրավիճակում գտնվող խմբերի կարգավիճակը և նվազագույնի հասցնելու նրանց խոցելիությունը ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական ազդեցությունների հանդեպ, և 2) բարդ իրավիճակում գտնվող խմբերի և միկրո, փոքր ու միջին չափի ձեռնարկությունների (ՓՄՁ) աշխատատեղերի և ձեռնարկատիրական ջանքերի աջակցումը և խթանումը, այդ թվում՝ ֆինանսական և տեխնիկական աջակցությունը բարելավման, ինչպես նաև՝ թվային նորարարությունների միջոցով:

«Վերականգնվել ավելի ուժեղ» հիմնադրամի աջակցությունը հնարավոր է դարձել Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի և Դանիայի կառավարությունների առաջին ներդրումների շնորհիվ, ինչը ՄԱԿ-ին հնարավորություն է տվել ստեղծել ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման հիմնադրամ: Բոլոր անհատները և կազմակերպությունները, որ ցանկանում են աջակցել այս ծրագրին, կարող են հանգանակել հատուկ կայքի միջոցով, իրենց նվիրատվությունը հատկացնելով Հայաստանին, կամ կապ հաստատել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի գրասենյակի հետ՝ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար:

*«Վերականգնվել ավելի ուժեղ» հիմնադրամը ՄԱԿ-ի միջգերատեսչական ֆինանսավորման մեխանիզմ է, որը գործարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից 2020 թվականի ապրիլին՝ աջակցելու համար ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին՝ հաղթահարելու ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով ծագած առողջապահական և զարգացման ճգնաժամը: Հիմնադրամը կառավարվում է Բազմագործընկեր նպատակային հիմնադրամի (ԲԳՆՀ) կողմից և աջակցում է տնտեսական ծանր վիճակի և սոցիալական խաթարման հանդեպ առավել խոցելի խմբերին (ԲԳՆՀ-ի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այս հղմամբ՝ http://mptf.undp.org):

 

1lurer.am

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

12.08.2026 11:10

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

12.08.2026 11:06

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

12.08.2026 11:05

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է

12.08.2026 11:04

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

12.08.2026 10:59

Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև

12.08.2026 10:45

Հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահմանին․ Նախիջևանում երկաթուղու շինարարական աշխատանքներն արդեն ընթանում են․ Ալիև

12.08.2026 00:56

Տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում․ ԱԳՆ

11.08.2026 23:01

Իշխանությունը փոխվում է, և ձեզ դատելու է այն դատարանը, որը դուք սարքել եք․ Նարեկ Կարապետյան

11.08.2026 17:46

Վթար Կապանում. 7 անձ տեղափոխվել է ԲԿ

11.08.2026 16:17

«Հայաստան» տաղավարը՝ Մոսկվայի ՎԴՆԽ-ի ամենապահանջված եռյակում

11.08.2026 16:05

Էներգաարդյունավետ ծրագիր՝ Գեղանուշ և Գոմարան գյուղերի բնակիչների համար

11.08.2026 15:25