105 տարի առաջ վախճանվեց հայոց նորագույն պետականության հիմնադիր, Սյունյաց աշխարհի փառապանծ զավակ Արամ Մանուկյանը

30.01.2024 11:44
830

Ծնունդով Կապանի տարածաշրջանի Դավիթբեկ գյուղի զավակ Արամ Մանուկյանը երկրային կյանքին հրաժեշտ տվեց 1919 թ. հունվարի 29-ին՝ 40 տարեկանում։ Հայաստանի 1-ին հանրապետության ներքին գործերի նախարարն էր։

Մինչ այդ ղեկավարել էր Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետը։

Կրթությունը ստացել էր Շուշիի և Երևանի թեմական դպրոցներում։

Արամ Մաուկյանի կյանքին և գործութնեությանը «Սյունյաց երկիրը» առաջիկա տարիներին հատուկ համար կնվիրի։ Իսկ այսօր ներկայացնում ենք միայն նրա գործունեությունը՝ կապված Հայաստանի առաջին հանրապետության հետ։

***

1918 թվականի մայիսի 28-ին վերականգնվեց Հայաստանի անկախությունը. ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որով նշանավորվում է Արամ Մանուկյանի պետական գործունեության երրորդ փուլը, արդեն պետական` եզրաբանական առումով նույնպես։ 1918 թվականի մայիսի 30-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը իրեն հռչակել էր նորանկախ Հայաստանի գերագույն իշխանություն, սակայն Հ. Քաջազնունու կողմից ձևավորվող ՀՀ կառավարությունը մոտ երկու ամիս հետո ժամանեց Երևան։

Պետական իշխանությանը ու ժողովրդի ճակատագրին տեր կանգնելով` Արամ Մանուկյանն անմիջապես սկսեց Հայաստանի անկախությունը պետականության հիմքերի վրա դնելու գործը։ 1918 թվականի հունիսի կեսերին Արամը նախաձեռնեց Հայաստանի ժամանակավոր կառավարության` Երևանի Ազգային խորհրդի վարչության ստեղծումը, մինչև Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ Երևան կժամաներ Թիֆլիսում ստեղծված Հայաստանի կառավարությունը (1918 թվականի հուլիսի 20)։ Արամ Մանուկյանը Վարչության նախագահն էր և զինվորական բաժնի վարիչը։

Երևանի Վարչության բաժինների ղեկավարների ընտրության հարցում Մանուկյանը կրկին ապակուսակցական մոտեցում ցուցաբերեց։ Նրա գլխավորությամբ գործող Երևանի կառավարությունը ձեռնամուխ եղավ ռազմական, վարչական, ընկերային-տնտեսական և այլ հրատապ խնդիրների լուծմանը։ Պետականաշինության գործում լրատվության կարևորությունը գիտակցելով` հունիսի 23-ին, այդ բարդ ժամանակաշրջանում, որոշվեց հիմնել պետական թերթ` «Երևանի Ազգային խորհրդի լրատու»։

Երկու ամսվա ընթացքում Արամ Մանուկյանի կառավարությունը Հայաստանի պետականաշինության, կյանքի տարբեր ոլորտների գործունեության ու համեմատական կայունության գործում մեծ աշխատանք կատարեց։ Եվ 1918 թվականի հուլիսի 19-ին, Արամի վճռական պահանջից հետո միայն, Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի և Հ. Քաջազնունու կառավարության անդամները ժամանեցին Երևան։ Հուլիսի 20-ին Երևանի և Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդների համատեղ նիստում Արամը հայտնեց իշխանությունը ՀՀ «օրինավոր կառավարությանը» հանձնելու մասին և պատրաստակամություն հայտնեց աջակցելու նրան «երկրում կարգ ու կանոն և տանելի կյանք ստեղծելու գործում»։ Սակայն «փաստօրէն կառավարութիւնը մնում էր Արամը...»։

Նոր կառավարության մեջ Մանուկյանը ներքին գործերի նախարար էր և այդ պաշտոնը վարել է մինչև մահ, իսկ աշխատանքի և խնամատարության նախարար Խաչատուր Կարճիկյանի սպանությունից հետո, մոտ մեկ ամիս՝ 1918 թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 13-ը հանրային խնամատարության և աշխատանքի նախարարի պաշտոնակատարն էր։

Արամի պետական գործունեության չորրորդ փուլը սկսվում է 1918 թվականի հուլիսի 26-ին ՆԳ նախարարի պաշտոնի ստանձնումով։ Սիմոն Վրացյանը գրել է, որ Արամը միակն էր, որ «այդ խառնակ օրերին ընդունակ էր կարգ ու անդորրութիւն պահել երկրում և պետական» շինարարություն սկսել։ Հայաստանի Հանրապետության երկրորդ` կոալիցիոն կառավարության ձևավորման ժամանակ ՀՑԴ-ն խոստովանեց, որ միայն Արամ Մանուկյանն է ի վիճակի երկրում կարգ ու կանոն պահպանել։

1918 թվականի օգոստոսի 29-ին Հայաստանի խորհուրդն ընդունեց Արամի ներկայացրած «Մասնաւոր սեփականութիւն կազմող զէնքերի և զինամթերքների պետականացման մասին» օրենքը։ Անկախության սկզբնական շրջանում երկրում մեծ չափերի էին հասնում հանցագործությունները, այդ թվում և սպանությունները, մաուզերիզմը։ Գյուղերում բնակիչների մի մասը խուսափում էր հարկերը վճարել։ Արամ Մանուկյանն մասնավոր զենք-զինամթերք պետականացնելը հիմնավորում էր նրանով, որ եթե ժամանակին ժողովրդին զինելն անհրաժեշտություն էր և ինքնապաշտպանական նպատակ էր հետապնդում, ապա այժմ անձի անձեռնմխելիությունը, ունեցվածքի և այլ իրավունքների պաշտպանությունը պետական իշխանության պարտականությունն էր։ Արամն ամեն կերպ ձգտում էր իր ենթակայության ներքո գտնվողներին զգաստացնել, գործի նկատմամբ պետական մոտեցում սերմանել։

Արամ Մանուկյանը կարևորում էր երկրում գրագրությունը հայացնելը։ Նրա առաջարկությամբ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում որոշում ընդունեց, որ նոյեմբերի 1-ից հեռագրերը ռուսերենից բացի հայերեն լեզվով պետք է հաղորդվեն։ Որբերին հատուկ ուշադրությամբ և հոգածությամբ էր վերաբերվում` ժողովրդին կոչ անելով օգնել որբերին և փոխադարձ ջանքերով փրկել նրանց։

Արամ Մանուկյանի բոլոր նախաձեռնությունները անձնական շահախնդրություն չէին հետապնդում։ Նա հասարակ երևանցու նման էր ապրում, պատահում էր, որ ճաշի ժամանակ հաց չէր ունենում։ Նա ի պաշտոնե մեծ գումարների հետ էր շփվում և մեծ իշխանություն ուներ, սակայն դրանք երբեք չի ծառայեցրել իր անձնական հարստացմանը, երբեք չի շրջանցել օրենքը հանուն անձնական շահի։

 

 

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

14.07.2026 11:46