20 տարի առաջ այս օրը․ Քոչարյանի առաջին կրակոցները Հայաստանում

06.08.2018 14:39
1145

Ռոբերտ Քոչարյանի տասնամյա նախագահության արյունոտ մեկնարկը տրվեց ուղիղ քսան տարի առաջ՝ 1998թ. օգոստոսի 6-ին, երբ Հայաստանը ցնցվեց արտառոց լուրից: Իր աշխատասենյակում սպանվել էր գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը: Դեպքից մեկ ժամ անց, Ռոբերտ Քոչարյանը «բացահայտեց» հանցագործությունը, որի համաձայն տրանսպորտի դատախազ Արամ Կարապետյանը անձնական հրաձիգով սպանել է գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին և ինքնասպան եղել:

Հենց այս «բացահայտումն» էլ հետագայում դարձավ քննչական խմբի հիմնական վարկածը և հանցագործությունը համարվեց բացահայտված: Քոչարյանի անփոփոխ ձեռագիրն է եղել` կազմակերպել ոճիր, ապա հրապարակայնացնել վարկած, որին, որպես կանոն, սրբորրեն հետևել են նախաքննության մարմինն ու դատարանը: Եթե Քոչարյանը «որոշել» էր, որ Հենրիկ Խաչատրյանին սպանել, ապա ինքնասպան է եղել Արամ Կարապետյանը, ապա 1998-ի օգոստոսի այդ զազրելի ոճիրի գործի քննությունը պետք է տեղի ունենար հենց այդ տրամաբանությամբ, ավելի շուտ` քննելու բան էլ չկար, որովհետև հետքերը մաքրված էին, մտացածին, իմիտացիոն հակամարտության երկու կողմերն էլ սպանված էին:

Իհարկե, Քոչարյանի պրոպագանդան ձեռքի հետ շրջանառու դարձրեց մի քանի այլ վարկածներ, որպեսզի կասկածներն ինչքան հնարավոր է հեռացվեն Ռոբերտ Քոչարյանից: Դրանցից ամենաանհեթեթն այն էր, որ դատախազի սպանության ժամանակ շենքում հարցաքննության է եղել Վանո Սիրադեղյանը: Հարակից քարոզչական վարկածները չաշխատեցին և, ի վերջո, Քոչարյանը առաջ քաշած սպանության-ինքնասպանության վարկածը դարձավ միակը ու պաշտոնականը: Հենրիկ Խաչատրյանի և Արամ Կարապետյանի դիակների վրայով գլխավոր դատախազ նշանակվեց Աղվան Հովսեփյանը, որը դարձավ Քոչարյանի քրեաօլիգարխիայի, նրա բոլոր ապօրինությունների «պահապան հրեշտակը» և այն մահակը, որը Ռոբերտ Քոչարյանը գործածում էր ընդդիմության, նրա լիդերների ու ակտիվիստների դեմ:

Քոչարյանի պատվերով և Աղվան Հովսեփյանի որոշումներով բանտերը հեղեղվեցին քաղբանտարկյալներով, ռեժիմի հանցագործ ներկայացուցիչները մնացին անպատիժ: 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Ռոբերտ Քոչարյանը հարկադրված էր Աղվան Հովսեփյանին ժամանակավորապես ազատել գլխավոր դատախազի պաշտոնից, սակայն 2004-ին Հովսեփյանը դարձավ խիստ պահանջարկված. Երևանում փետրվարից սկսվել էին ընդդիմության զանգվածային հանրահավաքները` Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջով:

Վերջինիս պետք էր մեկը, ով իրականություն կդարձնի Բաղրամյան 26-ի ռեպրեսիվ պլանները: Այդ մեկն Աղվան Հովսեփյանն էր, որը թե 2004-ին, թե 2008-ին ազատությունից զրկեց ընդդիմության հարյուրավոր գործիչների` տապալելով մասնավորապես Մարտի 1-ի ոճիրի, տաս անմեղ զոհերի մահվան հանգամանքների բացահայտման գործընթացը: Այս օրերին հանրությանը հայտնի են դառնում փաստեր, որոնք հաստատում են, թե ինչպես են Հայաստանի քննչական մարմինները՝ Աղվան Հովսեփյանի ցուցումով, պարտակել Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը՝ լեգիտիմացնելով Քոչարյանի կողմից սահմանադրական կարգի տապալման գործընթացը։ Անկասկած, Մարտի 1-ի գործի բացահայտման թելը կհասնի նաև Աղվան Հովսեփյանին ու շատ մեծ է հավանականությունը, որ նա կհայտնվի ճաղերի հետևում՝ գնալով իր հովանավորյալ Ռոբերտ Քոչարյանի հետքերով։ Աղվան Հովսեփյանը Ռոբերտ Քոչարյանի անփոխարինելի գործիքն էր ներհամակարգային պայքարում, ընդդիմության դեմ ձեռնարկված ռեպրեսիվ գործողություններում, իր հանցագործ շրջապատին սատարելու, երկրում տեղի ունեցող համատարած թալանի իրավական փաթեթավորումը տալու հարցերում:

Ինչո՞վ էր Աղվան Հովսեփյանը` Հայաստանի դատախազության այդ անդեմ ու գորշ պաշտոնյան արժանացել Ռոբերտ Քոչարյանի այդչափ մեծ վստահությանը: Շատերի կարծիքով` հարցի պատասխանը թաքնված է Հովսեփյանի կենսագրության մի հատվածում. 1978-1986 թթ-ին նա աշխատել է Լեռնային Ղարաբաղի դատախազությունում նախ որպես ավագ քննիչ, դատախազի օգնական, ապա՝ քննչական բաժնի պետ, Մարտակերտի շրջանի դատախազի օգնական։ Ըստ ամենայնի` Քոչարյանի և Հովսեփյանի համատեղ հանցագործ գործունեության հիմքերը դրվել են դեռ Արցախում` հեռավոր խորհրդային տարիներին:

Գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի ու տրանսպորտի դատախազ Արամ Կարապետյանի սպանությունները տվեցին Քոչարյանի արյունոտ տասնամյակի մեկնարկը։ Արդեն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենային կրակոցից սպանվեց ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ Վահրամ Խոռխոռունին, իսկ երկու ամիս անց՝ Ներքին զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանը։ Նրանք երկուսն էլ Վազգեն Սարգսյանի շրջապատի մարդիկ էին․ նախապատրաստվում էր Հոկտեմբերի 27-ը՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության թալիսմանը։

1in.am

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44