27 տարի առաջ այս օրը ազատագրվեց Լաչինը

18.05.2019 13:36
2383

27 տարի առաջ այս օրը ազատագրվեց Լաչինը: Լաչինի` հիմա արդեն Բերձորի ազատագրման արդյունքում բացվեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը եւ ճեղքվեց Ղարաբաղի շրջափակման օղակը: Մինչ այդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գտնվում էր տնտեսական շրջափակման մեջ: Դադարեցված էր գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը : Սնունդ, դեղորայք, ռազմամթերք, վառելիքի նվազագույն քանակ հնարավոր էր հասցնել միայն օդային ճանապարհով:

Կյանքի ճանապարհ, հույսի կամուրջ եւ բազում այլ անուններով կոչվեց Լաչինի միջանցքը, որը ճեղքելով եռամյա շրջափակման օղակը՝ դարձավ Հայաստանի հետ կապող միջանցք: «Լաչին» թարգմանաբար նշանակում է «Սպիտակ արծիվ»: Քրիստոսից դեռ 5000 տարի առաջ եղած քարե արծվակերպ 2 տոտեմները այժմյան Քաշաթաղի շրջանի երկրագիտական թանգարանում համարում են գավառի խորհրդանիշը: Քուռ-արաքսյան մշակույթին պատկանող այս ցուցանմուշներն ամենահինն են, որ վկայում են տեղանքի` հայկական պատկանելության մասին:

Լաչինը վերագտավ իր հայկականությունը 1992-ի մայիսի 18-ին, երբ Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Քաշաթաղ` Լաչին: Ռազմական աղբյուրների տվյալներով` Շուշիի ազատագրումից հետո նախատեսվում էր կենսական նշանակություն ունեցող Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողությունը: Մայիսի 17-ին եւ 18-ին ծավալված ռազմական գործողության արդյունքում ինքնապաշտպանության ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Ծաղկաձոր, Կանաչ տալա, Մեծշեն, Հինշեն գյուղերը: Մայիսի 18-ին ղարաբաղյան միավորումները մտել են Լաչին, ապա դուրս են եկել Հայաստանի պետական սահման` բացելով «Հումանիտար միջանցք»:

Այսպես ձեւավորվեց մարդասիրական միջանցք` ցամաքային ճանապարհ Հայաստանի եւ Արցախի միջեւ: Լաչինի ազատագրմամբ վերացվեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ յոթ կիլոմետրանոց անջրպետը: Մի քանի տարի շարունակվող շրջափակումից հետո Լեռնային Ղարաբաղն ազատ շնչելու հնարավորություն ստացավ:

yerkirmedia.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22