55 տարի առաջ Քաջարանը ստացավ շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ

20.10.2013 14:54
3119

Քաջարանը քաղաքի կարգավիճակ ստացել է 1958թ: Գտնվում է Սյունիքի մարզում, Ողջի գետի ափին, Զանգեզուրի լեռնաշղթայի արեւելյան ճյուղավորման վրա, մարզկենտրոնից 25կմ արեւմուտք: Քաղաքի տարածքում են եղել պատմական հիշատակություն ունեցող հետեւյալ բնակավայրերը` Քաջարանց (Կաճաճուտ), Վերին Հանդ (Բանիս), Ողջի, Արալըղ (Արալեզ) գյուղերը, Զեւա, Բաղակու քար, Աչաղու բերդերն ու ամրոցները: Անհիշելի ժամանակներից Քաջարանի բնակավայր լինելու մասին են վկայում Գանձասար լեռան վրա մինչեւ 1950-ական թվականները պահպանված հեթանոսական մատուռը, քաղաքի տարածքում հայտնաբերված հանքախորշերը, ձուլարանների հետքերը, հանքանյութի թափվածքները: Կարելի է հետեւություն անել, որ Քաջարանի տարածքում պղինձ են ձուլել դեռեւս բրոնզե դարում: Քաղաքի տարածքը մաս է կազմել պատմական Սյունիք նահանգի Ձորք գավառի: Քաջարանի ձեւավորումը` որպես քաղաք, կապված է հանքավայրի շահագործման եւ կոմբինատի ստեղծման հետ: 1958-ին Քաջարան եւ Ողջի ավանների միացումով առաջացել է Քաջարան քաղաքը` 11 հազար բնակչով, որի գլխավոր հատակագիծը մշակվել է 1965թ (ճարտարապետներ` Ա. Հարությունյան, Հ. Դավթյան):

…Սեպտեմբերի 26-ին Քաջարանում տոն էր. քաղաքը նշում էր ծննդյան 55-ամյակը: Երբ թերթում ես պատմության էջերը, հասկանում ես, որ շատ բան է փոխվել ժամանակի ընթացքում. փոխվել են փողոցները, փոխվել են եւ մարդիկ: Քաղաքն օրեցօր բարգավաճում ու էլ ավելի է գեղեցկանում…
Կեսօրին քաղաքի կենտրոնական հրապարակը լի էր մարդկանցով: Հանրապետության տարբեր մարզերից եւ մայրաքաղաք Երեւանից հյուրընկալվել էին բարձրաստիճան հյուրեր` այդ թվում նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը ողջունեց եւ իր շնորհակալական խոսքն ուղղեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատողներին` շնորհելով շնորհակալագրեր եւ մեդալներ: Իրենց գործունեությամբ աչքի ընկած մի խումբ անձինք պարգեւատրվեցին: «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի բաժնի վարիչ Հրաչյա Թադեւոսյանը պարգեւատրվեց Մխիթար Հերացու մեդալով, «Ռիվս» գիտաարտադրական միավորման գործադիր տնօրեն Միխայիլ Առուստամյանը (ՌԴ)` Անանիա Շիրակացու մեդալով:

Երկարամյա եւ բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագրով պարգեւատրվեցին «Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ Սարո Հայրապետյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հանքաքարի ջարդման-տեղափոխման արտադրամասի էլեկտրագազաեռակցող Զախար Միրզոյանը:

Արցախյան գոյամարտում ակտիվ էր Քաջարան քաղաքի մասնակցությունը: Հենց այդ առիթով էլ հիմնադրված հուշամեդալը Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը հանձնեց նախագահ Սերժ Սարգսյանին, ով 1989-93թթ ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնության գիրը հրապարակեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը:

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաեւ բելառուսական քույր քաղաք Ժոդինոյից ժամանած պատվիրակությունը: Շնորհավորանքով եւ, ինչու չէ, նաեւ երախտիքի խոսքով ներկայացավ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Քաջարանի տոնը կրկնապատկվեց, քանի որ հենց այդ նույն օրը քաղաքում բացվեց միջազգային ստանդարտներին համապատասխանող եւ ժամանակակից սարքավորումներով համալրված բժշկական կենտրոն: Քաջարանի վերակառուցված եւ ամբողջովին վերազինված բժշկական կենտրոնը արդիականացվել է Հայաստանի Հանրապետության նախագահի` մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» միջոցներով: Այդ նպատակով ներդրվել է ավելի քան 1 մլրդ 200 մլն դրամ։ Ըստ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի` այսուհետ տարածաշրջանի բնակիչները հնարավորություն կունենան անհրաժեշտ բժշկական ծառայությունները ստանալ իրենց բնակավայրերին մոտ: Արդիականացված բժշկական կենտրոնում կմատուցվեն լայն սպեկտրի ախտորոշիչ եւ բուժական ծառայություններ: Կենտրոնը հագեցվել է բժշկական մի շարք սարքավորումներով, որոնք առաջինն են Սյունիքի մարզում: Մասնավորապես, ի թիվս այլ սարքավորումների, կենտրոնը հագեցվել է Siemens ֆիրմայի ամենավերջին սերնդի թվային ռենտգեն եւ Philips ֆիրմայի ուլտրաձայնային հետազոտության գերժամանակակից սարքերով։ Վերջինս զարգացած երկրներում լայնորեն եւ մեծ արդյունավետությամբ կիրառվում է հատկապես հղիության վերահսկման ընթացքում: Իսկ տեսաէնդոսկոպը եւ իմունաֆերմենտային վերլուծիչը որակապես կբարելավեն հիվանդությունների վաղ ախտորոշման գործընթացը: Տրամադրվել է նաեւ լապարասկոպիկ վիրաբուժական հավաքածու, ինչը կնվազեցնի հետվիրահատական բարդությունների հաճախականությունը եւ հիվանդանոցում գտնվելու ժամանակը:

Տոնական արարողությունից հետո տեղի ունեցավ Ֆրունզե Պետրոսյանի արձանի բացման արարողությունը, որին ներկա էին նաեւ ազգանվեր մարդու հարազատները` կինը, երեխաները եւ այլք: Արձանի հեղինակն է գեղանկարիչ Գեւորգ Մշեցի Ջավրուշյանը:

Վերջում՝ քաղաքի կենտրոնական հրապարակում կազմակերպվեց հյուրասիրություն:

ՄԱՆԵ ԴԱՎԹՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10