64 մարմին է դուրս բերվել այսօր Ջաբրայիլից և Ֆիզուլիից. մի մասը մի տոպրակ ոսկոր էր. մարմիններ կային, որ մի հոգին վերցրած տանում էր. Արսեն Ղուկասյան

15.12.2020 23:43
3862

«Այսօր արդեն վերադարձան տղերքը, աշխատեցին, եկան: Հենց հիմա կառավարության շենքի դիմաց եմ, այստեղ է ամփոփվում ամեն ինչ: Այս պահին ուղեկցողները որտեղից որ գալիս են, հայտնում են`ինչ են արել: Այսօրվա տվյալներով 64 մարմին`41-ը Ջաբրայիլից, 23-ը`Ֆիզուլիից, դուրս են բերվել»,- ֆեյսբուքյան հեռարձակման ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողների հարազատներից այս պահին Արցախում գտնվող Արսեն Ղուկասյանը, ով փնտրում է եղբորն ու եղբոր որդուն:

Նա նշեց, որ այս պահին մարմինները գտնվում են դիահերձարանի տարածքում, քննիչները աշխատում են:

«Ումից ինչ մնացած կլինի, կհանձնեն, եթե ոչինչ մնացած չկա, ընթացակարգը գիտեք, ԴՆԹ անալիզ կանեն, չնայած բոլորն էլ անխտիր ԴՆԹ-ի ենթակա են: Մի մասը կարելի է ասել, մի տոպրակ ոսկոր էր: Մարմիններ կային, որ մի հոգին վերցրած տանում էր: Եթե մոտները փաստաթուղթ լինի, թե կոնկրետ այդ մարմինն ում մարմինն է, առավոտյան քննիչներից կվերցնեմ այդ թուղթը, կփոխանցեմ ձեզ»,-դիմելով անհետ կորածների ծնողներին ու հարազատներին`ասաց Արսեն Ղուկասյանը:

Նա նշեց նաև, որ փորձում են Մարտունուց և Հադրութից մարմիններ դուրս բերել, բայց դեռ թույլ չեն տալիս:

Մանրամասները`տեսանյութում:

yerkir.am

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21