ADOBE ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆ ՕԳՆԵԼ Է ՎԵՐԱԶԻՆԵԼ «ԱՐՄԱԹ» ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՈՑՆԵՐԸ

06.02.2024 16:36
958

ԱՏՁՄ համայնքի ջանքերով վերազինվում են «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցները։ Այս անգամ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամներից Adobe ընկերության հայաստանյան գրասենյակն օգնել է վերազինել և վերագործարկել Երևանի 60 և 186 դպրոցների «Արմաթ»-ները։ Ընկերությունը գույքով, սարքավորումներով և մոտ 10 միլիոն դրամ է նվիրաբերել ճարտարագիտական աշխատանոցներին։ 

Վերազինումից և վերագործարկումից հետո ԱՏՁՄ-ի և Adobe ընկերության թիմերը միասին այցելել են աշակերտներին, մասնակցել 60 դպրոցի վերագործարկված աշխատանոցի բացմանը։ «Մենք ուզում ենք, որ մեր երկիրը լինի բարեկեցիկ ու ձեր սերունդն ապահովված լինի անհրաժեշտ բոլոր սարքարվորումներով, ուստի հույս ունենք, որ «Արմաթ»-ում չեք դադարի նոր գիտելիքներ ստանալ»,-աշակերտների հետ զրուցելիս նշել է Adobe ընկերության հայաստանյան գրասենյակի տեխնիկական տնօրեն Արսեն Բաբայանը։ «Արմաթ»-ում ամեն օր նոր գիտելիք ստանալը միայն ու միայն ձեզնից է կախված։ Շատ հարցեր տվե՛ք ձեր խմբավարներին, շատ պրպտե՛ք ու հետաքրքրասեր եղե՛ք։ Վստահ եմ ձեր մեջ էլ կան տեխնոլոգիական ընկերությունների ապագա ղեկավարներ»,-արմաթցիներին ասել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։ 

Հիշեցնենք, որ «Արմաթ»-ն ԱՏՁՄ-ի գլխավոր ծրագիրն է, և ճարտարագիտական աշխատանոցների ծրագրի մեկնարկից (2011 թ.) մինչև հիմա այն ունի առաքելություն՝ կրթել տեխնոլոգիական  առաջնորդների հաջորդ սերունդը: «Արմաթ»-ում 10-ից 18 տարեկան երիտասարդները ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիաներին, ճարտարագիտությանը և մաթեմատիկային՝ ինտերակտիվ արտադպրոցական պարապմունքների, մրցույթների, նորարարական ճամբարների միջոցով։ Արմաթի հիմնական ուղղություններն են՝ 3D մոդելավորումը, ծրագրավորումը և ռոբոտաշինությունը: ԱՏՁՄ-ն նաև մեկնարկել է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելն ամբողջ աշխարհ արտահանելու գործընթացը։ 2024-ի տվյալներով՝ աշխարհում գործում է 630 «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց Հայաստանում, Վրաստանում, Քուվեյթում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Էսվատինում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ 17 600 ուսանող «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներում ստանում է անվճար ճարտարագիտական կրթություն։ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներն ավելին են, քան պարզապես ծրագիրը: Երիտասարդներին նորարարական կրթությունով ոգևորելը ԱՏՁՄ-ի նպատակներից է։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24