Ադրբեջանի ԱԳՆ–ն Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոք է հայտնել Սենատում ընդունված բանաձևի համար

02.12.2022 10:52
951

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, իսկ նոյեմբերի 30-ին նրան խիստ բողոք են հայտնել՝ կապված Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատում Ադրբեջանի դեմ ընդունված  բանաձևի հետ։ 

Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը նշվել է, որ Ազգային ժողովի այս բանաձեւը, ինչպես և որոշ ժամանակ առաջ Սենատում ընդունված բանաձևը, Ֆրանսիայի հերթական սադրանքն է Ադրբեջանի դեմ։

«Միջազգային իրավունքին հակասող այս բանաձևի յուրաքանչյուր պնդմանը, որն արտացոլում է Ֆրանսիայի կողմնակալ և միակողմանի դիրքորոշումը մեր երկրի նկատմամբ, տրվել է ծանրակշիռ պատասխան։

Այս բանաձեւը, ինչպես Ֆրանսիայի կողմից ձեռնարկված մի շարք այլ քայլեր, փորձ է հարվածելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատման ջանքերին»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Ընդգծվել է, որ բանաձևի վերաբերյալ լսումներին Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ բանաձևի հետևում կանգնած է Ֆրանսիայի կառավարությունը, և որ «այդ երկիրը չի կարող արդար ու չեզոք միջնորդի դերում հանդես գալ»։

Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանը կտրականապես մերժում է բանաձևը և պահանջում է ֆրանսիական կողմից «զերծ մնալ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններից ու հայտարարություններից, ինչպես նաև չմիջամտել երկրի ներքին գործերին»։

Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանը նշել է, որ և՛ Սենատում որոշ ժամանակ առաջ ընդունված, և՛ Ազգային ժողովում ընդունված բանաձևը չեն արտացոլում Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը, և որ կառավարությունն աջակցում է կողմերի բանակցություններին։ 

Հիշեցնենք՝ նոյեմբերի 30-ին  Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովը  միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև, որով, ի թիվս այլ դրույթների, Ֆրանսիայի Ազգային ժողովը կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք, անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորության առաջարկ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում:

https://armtimes.com/

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01