Ադրբեջանի հետ Արցախի բանակցությունները հնարավոր են միայն որպես իրավահավասար կողմ. Ստեփանակերտ

13.03.2023 21:04
872

Ստեփանակերտի եւ Բաքվի բանակցությունները հնարավոր են միայն կողմերի իրավահավասարության պայմաններում։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի երկրորդ հանդիպման հրավերը «Ղարաբաղի հայ հանրության ներկայացուցիչներին՝ վերինտեգրման  շփումները շարունակելու, ինչպես նաեւ Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերը քննարկելու նպատակով։ Առաջարկվում է հանդիպումն անցկացնել առաջիկայում, Բաքվում։

«ԶԼՄ-ների միջոցով իր փոխանցած «առաջարկով» Բաքուն մեկ անգամ եւս ցուցադրում է, որ չի էլ պատրաստվում բանակցություններ վարել։ Նախ՝ ինչ վերաբերում է բանակցային գործընթացին։ Արցախը միշտ կողմ է եղել բանակցություններին եւ խաղաղ կարգավորմանը։ Բայց բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն իրավահավասար կողմերի միջեւ, միջազգային միջնորդների մասնակցությամբ՝ հանձինս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների։ Ձեւաչափը՝ Արցախ, Ադրբեջան, Հայաստան, ամրագրվել է դեռեւս 1994թ.։ Երկրորդ՝ գոյություն ունի միջազգայնորեն ընդունված ձեւ։ Բանակցությունների հրավերը ԶԼՄ-ների միջոցով չեն հանձնում, եթե, իհարկե, տրամադրված են բանակցություններ վարել, ոչ թե բանակցությունների երեւութականություն ստեղծել։ Նամակը պետք է հանձնվի միջնորդների միջոցով կամ ուղիղ, բայց ոչ թե ԶԼՄ-ների միջոցով։ Երրորդ՝ Բաքվին հիշեցնենք, որ գոյություն չունի «Լեռնային Ղարաբաղի հայկական համայնք»։ Արցախի Հանրապետությունը պետություն է, թեկուզեւ չճանաչված։ Եվ Ադրբեջանի համար չճանաչված լինելը բնավ խոչընդոտ չէ, ինչի մասին վկայում են նրա կապերը այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության եւ Թայվանի հետ։

Ելնելով թվարկվածից՝ կարելի է փաստել, որ Բաքվում ակնհայտորեն չեն ցանկանում, որ բանակցային գործընթացը վերականգնվի»,- ընդգծել է Բաբայանը։

Նա նաեւ հիշեցրել է, որ միջազգային միջնորդն անհրաժեշտ է անվտանգության նվազագույն երաշխիքների համար՝ նկատի ունենալով այն, որ Ադրբեջանը մշտապես չի կատարում պայմանավորվածությունները։ «Վերջին օրինակներից է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը չկատարելը։ Տարբերակը, որի դեպքում Բաքվում պարզապես կձերբակալեն Ստեփանակերտի պատվիրակությանը, կյանքից կտրված չէ։ Եվ ի՞նչ՝ նորից կսկսվեն կոչե՞րը։ Չնայած մարդիկ արդեն կարող են եւ ողջ չլինել»,- ամփոփել է Բաբայանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40