Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալված իրանցի 2 վարորդներին

14.10.2021 11:11
1858

Ադրբեջանի իրավապահներն ազատ են արձակել իրանցի երկու վարորդներին, որոնք ձերբակալվել էին մի քանի շաբաթ առաջ Գորիս-Կապան ավտոճանապահի` ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը երեկ այս թեմայով հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի ԱԳ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելով, որ Թեհրանում ակնկալում են Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնող իրանական բեռնատարների հարցի լուծում:

Հոսեյն Ամիր Աբդոլահիանն անդրադարձել էր  Իրանից Հայաստան ձգվող ճանապարհի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած հատվածներում ի հայտ եկած խնդիրներին, քանի որ մի քանի շաբաթ է՝ Բաքուն մաքսատուրքեր է պահանջում Գորիս-Կապան մայրուղու՝ այդ 21 կիլոմետրանոց հատվածով անցնող իրանցի վարորդներից, երկուսին էլ ձերբակալել էր՝  Ղարաբաղ այցելելու համար։

Հիշեցնենք, հենց այս միջադեպն էր պատճառ դարձել Իրան-Ադրբեջան լարված հարաբերությունների, որոնք շարունակվում էին արդեն մի քանի շաբաթ: 

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանը միջոցներ է ձեռնարկել իրանական բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ կանխելու համար, քանի որ Բաքուն այդ գործողություններն անօրինական է համարում: Նրա խոսքով՝ օգոստոսի 11-ից սեպտեմբերի 11-ն Իրանից մոտ 60 բեռնատար է մտել Ղարաբաղի տարածք, և ադրբեջանական կողմն այս առնչությամբ բազմիցս դժգոհություն է հայտնել Թեհրանին:

Այս ամենը հրապարակային մեկնաբանության տեղիք տվեց, երբ հայտնի դարձավ Հայաստանի հարավում ադրբեջանական ուժերի կողմից իրանական 2 բեռնատարների վարորդների (Իրանի քաղաքացիներ) ձերբակալության մասին, որոնք իրանական վառելիք էին փոխադրում դեպի Ստեփանակերտ:

Հայտնի դարձավ նաև, որ Ադրբեջանի իշխանությունները հրահանգել են դադարեցնել Ստեփանակերտ ուղևորվող իրանական բեռնատարների մուտքը և յուրաքանչյուր վարորդից պահանջել ավելի քան 100 դոլարի հարկ ու տուրք փոխադրման համար:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22