Ադրբեջանցիների հետ քննարկումների ժամանակ անցյալը մոռանալու խոսք չկա, որքան էլ ծանր է անցյալը, փորձենք խաղաղության գործընթացը դարձնել անշրջելի. հայկական կողմի մասնակից

16.02.2026 16:15
449

Ցանկանում եմ ընդգծել, որ քննարկումների ժամանակ խոսքը չի գնում բարեկամանալու, ցավը ու անցյալը մոռանալու մասին, խոսքը գնում է երկխոսության կամուրջներ կառուցելու և ապագայի հետ կապված տարբեր գաղափարների կառուցելու մասին: Այս մասին ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչների ծաղկաձորյան հանդիպման մասին կայացած ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ Նարեկ Մինասյանը:

«Ամփոփելով ծաղկաձորյան քննարկումները՝ կարևոր է արձանագրել, որ թե հայկական կողմի, թե ադրբեջանցի մասնակիցների համար ստեղծված իրավիճակը դիտարկվում է որպես հնարավորության պատուհան:

Տասնամյակներ շարունակ մենք Ղարաբաղյան հակամարտության հետ կապված ունեցել ենք բանակցային գործընթաց, հատկապես վերջին շրջանում՝ փորձագետներն ու քաղաքական գործիչները փորձում են հետ նայել և վերլուծելով՝ խոսում են բաց թողնված հնարավորությունների մասին: Կարծում եմ, առնվազն մենք վստահ ենք, որ խաղաղության գործընթացի համատեքստում այսօր մենք ունենք ևս մի հնարավորության պատուհան, որը պետք է բաց չթողնել: Այն մասին, թե արդյոք կան երաշխիքներ, որ այս նախաձեռնությունը 100 տոկոսով հաջողելու է, կարող ենք ասել ոչ, քանի-որ կա հանգամանք՝ գործընթացը միայն մեզանից կախված չէ, կան թե ներքին, թե արտաքին տարբեր գործոններ:

Այնուամենայնիվ, բաց թողնել ևս մեկ հնարավորության պատուհան, վստահ ենք, որ սխալ կլինի: Որքան էլ ծանր է այս անցյալի ժառանգությունը, փորձենք գտնենք այն ընդհանուր կետերը, որի հիման վրա կարող ենք առաջ շարժվել ու խաղաղության գործընթացը դարձնել անշրջելի»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին ցամաքային ճանապարհով Հայաստան էին ժամանել փորձագիտական դաշտի, պետականամերձ լրատվամիջոցների ադրբեջանցի ներկայացուցիչները՝ մասնակցելու հայկական կողմի հետ երկօրյա քննարկումներին, քննարվելու էին հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին առնչվող հարցերը։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22