Ադրբեջանը պարծենում է, թե ինչպես իրեն չի կարող կանգնեցնել անգամ ՄԻԵԴ-ի որոշումը. Կոնստանտինոս Սալոնիտիսը՝ ՄԱԿ-ի դատարանում

30.01.2023 17:32
948

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամը շարունակվում է և կշարունակվի, եթե ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը հրատապ կերպով չմիջամտի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Կոնստանտինոս Սալոնիտիսը ՄԱԿ-ի արդրադատության միջազգային դատարանում՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատավարական լսումներում:

Կոնստանտինոս Սալոնիտիսը նախ խոսեց կանխակալ վերաբերմունքի մասին: «Դատարանը իրավունք ունի միջանկյալ միջոցներ կիրառել, եթե կանխակալ վերաբերմունքի հետևանքով կարող են տուժել դատական վարույթում քննվող իրավունքները, կամ, եթե այդ իրավունքների ոտնահարումը կարող է անուղղելի հետևանքներ առաջացնել»,-ասաց նա:

Սալոնիտիսը հիշեցրեց, որ բոլոր նախկին գործերում, որոնց շրջանակում Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հնարավոր խախտում է եղել, դատարանը կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված իրավունքները ճանաչել է այնպիսին, որ դրանց նկատմամբ կանխակալ վերաբերմունքը կարող է անուղղելի վնաս պատճառել: Նա տարբեր օրինակներ բերեց. օրինակ՝  Կատարն ընդդեմ Արաբական Միացյալ Էմիրությունների գործով դատարանն արձանագրել է, որ կանխակալությունը կարող է անուղղելի համարվել, եթե անձանց նկատմամբ կիրառվում են ժամանակավոր կամ շարունակվող միջոցներ, որոնց հետևանքով նրանք կտրվում են ընտանիքից և կրում են հոգեբանական տառապանք:

Սույն միջնորդությամբ պահանջելով միջանկյալ միջոց՝ Հայաստանը ձգտում է պաշտպանել էթնիկ հայերի իրավունքները՝ կոնվենցիայի 5-րդ հոդվածի բ,դ, ե ենթակետերով, 4-րդ կետով, նաև  Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված հանգամանքները: Ադրբեջանն այս հանգամանքներով վտանգել է հայության՝ հազարավոր մարդկանց անվտանգությունը, նրանց զրկել տեղաշարժի ազատությունից և սիրելի մարդկանց հետ լինելու իրավունքից, սնունդ, դեղորայք, բուժօգնություն, կրթություն, ջեռուցում, էլեկտրաէներգիա ստանալու իրավունքներից՝ ցրտաշունչ ձմեռվա ամիսներին: «Դատարանը հիմքեր չունի վերանայելու իր ձևավորած նախադեպային պրակտիկան՝ կոնվենցիայի 5-րդ հոդվածի հիման վրա կամ  իրավունքների հնարավոր ոտնահարումների վերաբերյալ ձևավորված դատական պրակտիկան»,-շեշտեց Կոնստանտինոս Սալոնիտիսը:

Ապա Կոնստանտինոս Սալոնիտիսը միջանկյալ միջոցի կիրառումը հիմնավորեց հրատապության գործոնով: Դատարանը հստակորեն հայտնել է, որ միջանկյալ միջոցներ կիրառում է այն դեպքում, երբ կա հրատապություն՝ այն իմաստով, որ կա իրական վերահաս ռիսկ, որ կարող է վնաս պատճառվել նախքան դատարանի կողմից վերջնական որոշման կայացումը, ինչը տեղի է ունեցել ԼՂ շրջափակման այս 50 օրերի ընթացքում: Ապա Կոնստանտինոս Սալոնիտիսը մանրամասն ներկայացրեց փաստեր՝ գազամատակարարման դադարեցումից մինչև դեղերի, սննդի պակաս, դպրոցների, նախակրթարանների փակումից մինչև Հայաստանից ԼՂ բարձրավոլտ հոսանքի միակ գծի վնասում և այլն:

«Իրավիճակը մնում է վտանգավոր: Թևակոխում ենք 50-րդ օրը: Ավելի քան 1000 անձ կտրված է ընտանիքից և ընկերներից, այդ թվում՝ հարյուրավոր երեխաներ: Պատկերացրեք, թե վերջին 50 օրերին ամեն րոպե այդ երեխաները, նրանց ծնողներն ինչ են զգացել:  Քիմիոթերապիա հնարավոր չէ ստանալ, մարդիկ բուժում չեն ստանում արդեն 7 շաբաթ, այսինքն՝ քաղցկեղից բուժվելու շանսերը կամաց-կամաց զրոյանում են: Այս պահին հարյուրավոր պլանային վիրահատություններ անժամկետ կասեցված են, հիվանդանոցների պալատները հնարավոր չէ բավականաչափ ջեռուցել, որ անվտանգ նվազագույն ջերմաստիճան ապահովվի: Գազամատակարարումն այս նիստից անմիջապես առաջ վերականգնվեց, բայց պարզ չէ, թե քանի ժամով կամ որքան ժամանակով: Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները նախկինի պես անհրաժեշտ են, որ էլեկտրաէներգիայի ցանցը շարունակի կայուն գործել…»,-ներկայացրեց նա:

Կոնստանտինոս Սալոնիտիսը հավելեց՝ ցանկացած պնդում, թե այս իրավիճակը կարող է լուծվել այն չնչին մատակարարումներով, որոնք թույլ են տալիս տեղ հասցնել, ցինիզմի դրսևորումներ կլինի,  նաև՝ ցանկացած պնդում, թե 120 հազար մարդկանց հրատապ ու ընթացիկ բուժօգնության համար ամեն անգամ պետք է ԿԽՄԿ-ի հետ բանակցել:

«Արգելափակումը պետք է ամբողջովին վերացվի: Եվ պետք է ապահովվի հանրային ծառայությունների անխոչընդոտ հասանելիությունը, որ այս դաժան արգելափակումից տուժողների համար հետևանքները վերացվեն: Սա միայն Հայաստանի եզրակացությունը չէ, սա նաև միջազգային հանրության եզրակացությունն է»,-ասաց նա:

Կոնստանտինոս Սալոնիտիսը հիշեցրեց Ադրբեջանին ուղղված բազմաթիվ կոչերի մասին՝ հրատապ դադարեցնելու արգելափակումը:  Սա անհրաժեշտ է՝ խուսափելու մարդասիրական աղետից, որի ռիսկը օրեցօր ահագնանում է: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը չի կատարել նաև ՄԻԵԴ-ի որոշումը:

«Կոչերն անտեսվել են, Ադրբեջանը բացահայտ պարծենում է, թե ինչպես իրեն հնարավոր չէ կանգնեցնել, թե դա չի կարող անել միջազգային հանրությունը, անգամ՝ Ստրասբուրգի դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումը: Իրավիճակն աստիճանաբար վատթարանում է, դա ակնհայտ է»,-ասաց նա՝ հավելելով, որ մարդասիրական ճգնաժամը շարունակվում է , և մտավախություն ունի, որ դա շարունակվելու է, եթե դատարանը հրատապ չմիջամտի:

 

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15