Ադրբեջանը շարունակում է խախտել ՄԻԵԴ-ի պահանջները. հայ գերուն խոշտանգելով սպանել են

23.02.2021 12:01
1205

Ադրբեջանը շարունակում է խախտել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջները: 

Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով ադրբեջանական կողմի պահվածքը բնորոշող կոնկրետ օրինակներ: «Խոսքը վերաբերում է ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները պարբերաբար խախտելուն: Դատարանը վերջերս պարբերաբար դրա մաին հիշեցնում է, որ կողմերը պարտավոր են միջանյալ միջոցով պահանջվող տեղեկատվությունը տրամադրել, ժամկետները չխախտել: Բայց Ադրբեջանը խրոնիկ կերպով դա խախտում է: Եվ մենք նաև մեր գանգատի մեջ ենք դա նշել, որ Ադրբեջանը անընդհատ խախտումներ է թույլ տալիս, որոնք նաև ցավալի դեպքերի են հանգեցել»,- ասել է Կիրակոսյանը:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը նշել է, որ խոսքը հունվարին տեղի ունեցած դեպքի մասին է, երբ գերեվարված անձի վերաբերյալ Ադրբեջանը տեղեկատվություն չէր տրամադրել, փոխարենը հայ գերուն հայտնաբերել էին Հադրութի մոտ, սպանված:

«Փորձաքննությունը ցույց տվեց, որ անձը նոր մահացած է, խոշտանգումների արդյունքում: Դրա վերաբերյալ նոր մանրամասն նկարագրություն և հիմնավորումներ են ներկայացվել մեր գանգատի մեջ, և դա ակնհայտ խախտում է»,- ասել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ հնարավոր է, որ այս փաստը նաև քաղաքական հետևանքներ ունենա Ադրբեջանի համար:

Այդուհանդերձ, ՄԻԵԴ-ում տեղի ունեցող գործընթացները Եղիշե Կիրակոսյանը գնահատում է որպես գերիների վերադարձի բանակցային պրոցեսին նպաստող հանգամանք:

«Մենք ապացույցներ ենք հավաքում X անձի մասին, ուղարկում ենք դատարան: Դատարանին ասում ենք՝ հարգելի դատարան, մեր ապացույցների հիման վրա մեզ մոտ համոզմունք է ձևավորվել, որ այս անձը ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո է, խնդրում ենք միջոցներ ձեռնարկեք: Հետո կամ ստանում ենք հաստատում, կամ չենք ստանում (դեպքերի գերակշիռ մասով չենք ստանում, մի փոքր մասով ենք ստանում): Եթե ստանում ենք, դա ինչ-որ չափով գոնե երաշխիք է ստեղծում այդ անձի կյանքի իրավունքի համար, մինչև որ բանակցային պրոցեսով, ԿԽՄԿ-ի կամ խաղաղապահների միջոցով գա վերադարձի պահը»,- պարզաբանել է Կիրակոսյանը:

Ինչ վերաբերում է գերիների նկատմամբ հարուցված քրեական գործերին` Եղիշե Կիրակոսյանի դիտարկմամբ` սա Ադրբեջանի դեպքում նոր պրակտիկա չէ: Այն տարիներ շարունակ փորձարկվել է ՀՀ սահմանամերձ գյուղերից ադրբեջանցիների կողմից առևանգված քաղաքացիների նկատմամբ, որոնց նկատմամբ «կարվում էին» ցուցադրական գործեր՝ ահաբեկչության ու այլ աղմկահարույց հոդվածներով:

Այսօր հայ գերիների նկատմամբ «կարվող» նմանօրինակ գործերով, ըստ նրա, Ադրբեջանը փորձում է հակակշռել միջազգային ատյաններում ու միջազգային մամուլում առկա մեղադրանքները՝ իր կողմից սիրիացի վարձկանների ու ահաբեկչական խմբերի օգտագործման վերաբերյալ:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40